Այսօր՝ հունվարի 18-ին, Ազգային ժողովում մեկնարկել է յոթերորդ գումարման նստաշրջանի հերթական նիստը:
«Այս պատերազմում Ադրբեջանը փորձեց կիրառել արտադատական մահապատիժ. խոսքը վերաբերում է Հադրութում տեղի ունեցածին: Սա որևէ աղերս չունի այն ընթացակարգերի հետ, որոնք նախատեսված են միջազգային իրավունքով: Սա դատապարտելի է, և այս հարցով մենք պետք է հետզհետե հետևողական գործընթացներ ծավալենք»,- հայտարարեց պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
Նրա խոսքով` մահապատիժը աստիճանաբար վերանում է բոլոր քաղաքակիրթ երկրներում: