Saturday, 04 07 2026
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ
15:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ի՞նչ ուղեգիծ կդրսևորի
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ
14:30
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած
14:10
Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել
ԲՏԱ նախարարը ներկայացրել է ներառական արհեստական բանականության էկոհամակարգ ձևավորելու վերաբերյալ Հայաստանի տեսլականը
13:50
Թեհրանը հրաժեշտ է տալիս Ալի Խամենեիին
Արփինե Սարգսյանը և Մխիթար Հայրապետյանը քննարկել են հայրենական տեխնոլոգիական լուծումների ներդրման հնարավորությունները ՆԳՆ համակարգում
13:30
Հանրաքվե Սլովակիայում` Ֆիցոյին ցմահ վճարումներից զրկելու հարցով
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է շարունակել հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին
Վթարային ջրանջատում Չարենցավան քաղաքի մի շարք թաղամասերում
Ալիևը շնորհավորել է Թրամփին
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել ԱՄՆ նախագահին և փոխնախագահին
12:30
Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին
Սպասվում են տեղումներ
12:10
Թեհրանի և Երևանի միջև հարաբերությունները պետք է զերծ մնան արտաքին միջամտությունից․ Փեզեշքիան
Կանխվել է հրդեհի տարածումը դեպի տուն
11:50
Նավթի գները նվազել են – 03/07/26

Անկարան ու Բաքուն նոր խնդիր են դրել. հայ-ռուսական հանդիպում Արցախում

Հայաստանի զինվորական դատախազը հունվարի 14-ին Արցախում հանդիպել է ռուս խաղաղապահների առաքելության շրջանակում Արցախում ծառայություն իրականացնող ՌԴ զինվորական դատախազության աշխատակիցներին: Հանդիպման քննարկված հարցերի շրջանակը պատկերացնելը բարդ չէ, թեև այստեղ հարկ է արձանագրել ավելի կարևոր հանգամանք:

Հանդիպումների այդօրինակ ձևաչափը ինքնին արդեն իսկ ունի շատ կարևոր նշանակություն, հատկապես ադրբեջանական այն ակնհայտ ձգտման ֆոնին, որով Բաքուն փորձում է այսպես ասած արգելափակել արցախյան գոտում Հայաստանի իրավական ներգրավվածությունը: Բաքուն հասկանալիորեն անկարող է ներկայումս դնել ռուս խաղաղապահների դուրսբերման հարց, թեև այդ հարցը նրբորեն հնչեցնում է Թուրքիայի նախագահ Էրդողանը: Ադրբեջանն ու Թուրքիան ռազմական հաղթանակի էյֆորիայից հետո կանգնում են նոր իրավիճակի արդեն առարկայական խնդիրների առաջ, դնելով իրենց հերթին նոր խնդիրներ՝ ռուս խաղաղապահների առաքելության չեղարկում: Սա, իհարկե, հեշտ իրականանալիք գործ չէ, բայց որպես սկիզբ, ըստ ամենայնի, դրվում է Հայաստանի ներգրավվածությունը չեղարկելու նպատակը: Այդ հանգամանքի առաջին, այսպես ասած, ահազանգը Հայաստանի արտգործնախարարի Արցախ այցին Ալիևի մակարդակով անդրադառնալն ու սպառնալն էր: Մյուս կողմից, սակայն, Հայաստանի ներգրավվածությունը Ռուսաստանի համար ունի կարևոր նշանակություն, որովհետև մեն-մենակ մնալով Անկարա-Բաքու տանդեմի դեմ այդ հարցում, Մոսկվան չի ունենալու դիմադրունակության կենսունակ հնարավորություն: Եթե Արցախից, այսպես ասած, դուրս են բերվում հայկական պետականության իրավունքները, իրավա-քաղաքական կարգավիճակը, ապա Ռուսաստանի խաղաղապահների դուրսբերման խնդիրը Անկարա-Բաքու տանդեմի համար կդառնա ժամանակի հարց: Ըստ այդմ, Հայաստանի պետական գերատեսչությունների և Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության տարբեր սեգմենտների միջև պարբերական պաշտոնական շփումները ունեն ոչ միայն գերատեսչական-աշխատանքային, այլ նաև քաղաքական, ռազմա-քաղաքական էական նշանակություն Դրանք պետք է խորացնել, սակայն, միևնույն ժամանակ, անշուշտ աշխատելով ոչ միայն ինքնանպատակ ձևաչափային, այլ նաև հարուստ բովանդակությամբ շփումների ուղղությամբ: Որովհետև, վերջին հաշվով, Հայաստանը ունի այդ առումով իր սուբյեկտությունը ոչ միայն պահելու, այլև խորացնելու, ընդլայնելու, ամրացնելու խնդիր, որը պահանջում է մշտական լուծում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում