ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Գերիների վերադարձի հարցը պետք է դառնա Հայաստանի քաղաքական բոլոր ուժերի, հասարակական կազմակերպությունների և այլ շրջանակների համար թիվ մեկ օրակարգային հարցը, և մենք բոլորս պետք է պայմանավորվենք, որ այս խնդրի առաջ մղումը որևէ անձնական շահի չպետք է ենթարկվի, ներքաղաքական որևէ շահարկման հարց չպետք է դառնա։







































