Saturday, 25 07 2026
Արհեստական բանականության մոդելը վերահսկողությունից դուրս գալով կիբերհարձակում է արել
Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան
21:10
Գերմանիայի հյուսիսում ինքնաթիռը մխրճվել է տան մեջ. կա 1 զոհ և 1 անհետ կորած. BILD
Պուտինը «Օմսկը ռազմաճակատային քաղաք» է մանտրան ցրում է
20:50
Գրեթե ամբողջ աշխարհում ChatGPT-ի ծառայություններում լուրջ տեխնիկական խափանումներ են
Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ
Իսրայելական հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր կան
Պարագվայում քննարկվել են Երևանում կայանալիք COP17-ին առնչվող մի շարք հարցեր
20:10
Ֆոն դեր Լայենը հայտարարել է անտառային հրդեհների դեմ պայքարում Ֆրանսիային և Իսպանիային տրամադրվող աջակցության մասին
Դավիթ Խուդաթյանը Թեհրանում հանդիպել է Իրանի փոխնախագահի հետ
Տոկաևը կտրականապես հրաժարվում է միջնորդի դեր ստանձնել Մոսկվայի ու Կիևի միջև հակամարտությունում
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Իրանի նավթի նախարարի հետ
19:30
Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի տարբեր շրջաններում մի շարք կարևոր թիրախների հարվածներ հասցնելու մասին
Քարով բարձված «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է. վարորդը տեղում մահացել է
19:10
Տոկաևը Պուտինին առաջարկել է Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար վերադառնալ ստամբուլյան համաձայնագրերին
Բակային շաբաթօրյակ՝ Ավանում
Ռուսաստանից բենզինի արտահանման արգելքը կտևի մինչև տարեվերջ, Նովակ
Իրան – Հայաստան նոր պայմանավորվածություններ՝ էներգետիկ ոլորտում․ Mehr
18:30
Ավիահարվածներ հութիների դիրքերին. ոչնչացվել են զինապահեստներ և հրթիռային կայանքներ
Փաշինյանն ու Մակրոնը քննարկել են ՀՀ-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության օրակարգը
18:10
Հնդկաստանում ուսանողական ցույցերն ավարտվեցին
Վրաստանում գրանցված երկրաշարժն զգացվել է նաև Հայաստանում
Ավտոբուսների բախում և հրդեհ Սիրիայում. կա առնվազն 35 զոհ
Ջրանջատում Արտաշատում
Տոկաևը Ռուսաստանը «մեծ պետություն» է անվանել
Ֆրանսիայի դեսպանատանը թունավորման դեպքով ստուգումներ կկատարվեն 4 ընկերությունում
17:10
Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել
Վայոց ձորի քրեական ոստիկանները հայտնաբերել են ընտրակաշառք տալու մեղադրանքով հետախուզվողի
16:50
Տանը, որտեղ ծնվել է Հիտլերը, բացվում է ոստիկանական բաժանմունք
Ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ

Գարեգին Բ-ն արդեն Ամենայն հայոց կաթողիկոսը չէ, այլ արդեն որոշակի շարժման հարող 18-րդ կուսակցություն է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

– Պարոն Արշակյան, ինչպե՞ս եք գնահատում հանգամանքը, որ եկեղեցին առանց թաքցնելու մտել է քաղաքականություն։ Մասնավորապես, կաթողիկոսի՝ վարչապետի հրաժարականին միանալը։ Կաթողիկոսը դա հիմնավորում է հետևյալ կերպ՝ Եկեղեցին ազատ է իր կարծիքն արտահայտելու, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի։

Ընդհանրապես ես ողջունում եմ Հայ առաքելական սուրբ եկեղեցու հոգևորականների աշխուժացումը, աշխարհիկ կյանքին մասնակցելու միտվածությունը։ Նրանք նույնպես հայ մարդ են, առավել ևս նրանցից շատերը ՀՀ կամ Արցախի քաղաքացի են, վերջապես արթնացել են։ Ես, այսպես ասած, միջնադարյան, գրաբարյան մեկուսացումը միշտ սխալ եմ համարել, ծիսական ներկայությունը, ակնհայտորեն անտարբեր հասարակական, քաղաքական կյանքի նկատմամբ։ Այդ ֆունկցիան՝ մկրտություն և հուղարկավորություն, բավարար չէր, Հայ առաքելական եկեղեցին պետք է ապրի իր հավատացյալների, հոտի կյանքով և հոգսերով։ Սա համարում եմ շատ կարևոր։ Վաղուց Հայ առաքելական սուրբ եկեղեցու բարեփոխումների ժամանակն էր։ Նրանք պետք է ավելի ակտիվ լինեն և ապրեն հայ ժողովրդի կյանքով։ Սակայն նրանք փաստորեն  կանգնեցին հետադիմության կողքին, կանգնեցին երեկվա կողքին և երեկ չէ առաջին օրվա քաղաքական ծրագրերը պաշտպանեցին, դա արդեն այլ հարց է։ Փաստորեն նրանք պաշտպանեցին քաղաքական հետադիմության կուսակցությունը։

– Ինչո՞ւ…

– Որովհետև իրենք հետադեմ են, դա է իրենց ուզածը, նրանք լյուստրացիա արեցին, բացահայտեցին իրենց այդպիսին՝ հետադեմ լինելը, պաշտպանեցին կոռուպցիան, պաշտպանեցին կոլաբորացիոնիզմը, պաշտպանեցին քրեաօլիգարխիկ համակարգը։

– Քննադատվեց վարչապետի՝ Սուրբ ծննդյան պատարագին ներկա չգտնվելը։ Կարծում եք՝ ճի՞շտ էր ներկա չլինելը։

– Ո՛չ, վարչապետը պետք է ամեն տեղ ներկա լինի, վարչապետը հիմա փաստորեն լքել է, բացակայել է, հարգելի պատճառը պետք է լիներ առողջապահության նախարարության հատուկ հայտարարությունը նրա առողջական վիճակի ծայրաստիճան վատ լինելու մասին։ Այ դա կլիներ հարգելի, մնացած բոլոր դեպքերում անընդունելի է։ Նա չի կարող ներկա չլինել հայ ժողովրդի համար կարևոր իրադարձության, ինչպես Ծննդյան տոներն են, ինքը նույնպես պետք է լիներ մեզ հետ, նախ պետք է մեզ հետ լինի և՛ այդ օրերին, և՛ մենակության, և՛ սգի, և՛ ուրախության օրերին և առաջինը լինի։ Ի՞նչ է նշանակում՝ խռովել էր տերտերներից, չեկավ մեր հանդեսին։ Խռովել է, թող մատները ծալի, բայց գա կամ հայտարարի, որ աթեիստ է, չի հավատում Աստծու գոյությանը։ Դա կլիներ հարգելի։

– Տեսակետ կա, որ կաթողիկոսը հնարավոր է նման հայտարարություններ է անում՝ փորձելով 2018-ին իր հրաժարականը պահանջելու համար վրեժխնդիր լինել։ Հնարավոր համարո՞ւմ եք։

– Շատ լավ կլիներ, որ ինքը իր կուսակցության՝ հոգևորականների շահերը ներկայացներ, նա արդեն ամենայն հայոցը չէ, նա արդեն որոշակի շարժման հարող կուսակցություն է, ես դա ընդունում եմ, ճանաչում եմ, քաղաքականության մեջ պետք է լինեն, բայց փաստորեն իրենք հայտարարեցին, որ այդ կուսակցությունների հետ են, իրենք հայտարարեցին, որ իրենք 18-րդ կուսակցությունն են՝ Հայ առաքելական սուրբ եկեղեցու հոգևորականներն են։ Այդ դեպքում մենք նրանց այսուհետև չպետք է ասենք սուրբ, այլ գենոսե։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում