ՌԴ պաշտպանության նախարարության Հակաականային միջազգային կենտրոնի մասնագետները շարունակում են ԼՂ տարածքի ականազերծման աշխատանքները, հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։
Նոյեմբերի 23-ից սակրավորներն ականազերծել են մոտ 440 հեկտար տարածք, որից 5 հեկտարը՝ վերջին մեկ օրում, հայտնաբերելով ու ոչնչացնելով 1105 պայթյունավտանգ առարկա։ Այս ողջ ընթացքում պայթյունավտանգ առարկաներից մաքրվել է մոտ 165 կմ ճանապարհ, 618 շենք-շինություն, այդ թվում 22-ը՝ սոցիալական նշնակության, վնասազերծվել է 21 755 պայթյունավտանգ առարկա։