BGI Genomics-ին պատկանող «Յինյուան» դեղագործական ընկերությունը ստեղծել է արագ թեստ՝ կորոնավիրուսային վարակի «բրիտանական» շտամը հայտնաբերելու համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ընկերության հայտարարությանը:
Նշվում է, որ մշակված հավաքածուն հնարավորություն է տալիս մեկ ժամվա ընթացքում հայտնաբերել վարակի նոր շտամը, եթե COVID-19- ի համար դրական արդյունք ստանալուց հետո դրա նույնականացումը պահանջվի:
Էքսպրես թեստը օգտագործում է ARMS-qPCR մեթոդը, որն օգնում է հնարավորինս կարճ ժամանակում հայտնաբերել մուտացիայի ենթարկված վիրուսի շտամները:










































