Մարդուն կօգնի խուսափել քաղցկեղով հիվանդություններից և սրտի հետ կապված խնդիրներից շագանակագույն բրինձ ուտելը: Այսպիսին են արտասահմանյան հետազոտությունների արդյունքները:
Դրանց համաձայն՝ սելենն ու մագնեզիումը, որ պարունակվում են այդ տեսակում, կարող է կանխել զարկերակներում խոլեստերինի կուտակումը՝ հաղորդում է FoodNews պորտալը:
Դիետոլոգների խոսքով՝ անհրաժեշտ է այդպիսի ձավարեղենն օգտագործել չափավոր բաժնով: Արժե օգտագործել այն նաև որպես գարնիր կամ հավելել աղցաններում և ապուրներում: