Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը իր Ամանորի ուղերձում ասել է, որ վերջին անգամ է համերկրացիներին Ամանորի կապակցությամբ շնորհավորում որպես երկրի ղեկավար: Նա հիշեցրել է, որ Բունդեսթագի ընտրությունները տեղի կունենան հաջորդ սեպտեմբերին:
«Ես այլևս չեմ առաջադրվելու», – ասել է Մերկելը:
Նա նշել է, որ իր ղեկավարման 15 տարիների ընթացքում ամենամեծ դժվարություններն ունեցել է այս՝ 2020 թ․: Նրա խոսքով՝ ավելի վաղ ինքը այդքան էլ մեծ հույսեր չէր կապում ընթացիկ տարվա հետ: Որպես պատճառ նա անվանել է կորոնավիրուսի համավարակը և դրա հետևանքները: