Այսօր Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի և նրա որդիների գործով սկսված դատական նիստը հետաձգվեց մինչև օգոստոսի 15-ը: Մինչ այդ ժամանակը Մուբարաքը կգտնվի Կահիրեի Միջազգային բժշկական կենտրոնում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը: Հիշեցնենք, որ այսօր Մուբարաքին բերել են պատգարակի վրա դրած, նա ի վիճակի չի եղել քայլել և դատական նիստին նստած հետևել:
Այսօր Մուբարաքները չեն ընդունել իրենց մեղքը և ամբողջությամբ մերժել են առաջադրված մեղադրանքները: Իսկ դատական նիստը հետաձգվել է Մուբարաքի փաստաբանի խնդրանքով, որը ցանկանում է ավելի մանրամասն ծանոթանալ քրեական գործին և դատախազության կողմից առաջադրված մեղադրանքներին:








































