Սաուդյան Արաբիայիում նավի վրա պայթյուն է տեղի ունեցել Ջիդդա քաղաքի նավահանգստից ոչ հեռու: Դեկտեմբերի 14-ին այդ մասին հայտնել է ծովում անվտանգության հերցերի բնագավառում մասնագիտացած Dryad Global պորտալը։
Միացյալ Թագավորության Ծովային առևտրական կազմակերպության (UKMTO) կայքում նաև տվյալներ են բերված պատահարի մասին: գործակալության տվյալներով՝ խոսքը վերաբերում է BW Rhine լցանավին:
Ինչպես գործակալությանը հայտնել են BW Group նավագնացային ընկերությունում, նավում եղել է անձնակազմի 22 անդամ, նրանք բոլորը հեռացել են նավից, նրանցից ոչ ոք չի տուժել: Ընկերությունում հայտարարել են, որ պայթյունի պատճառ է դարձել «հարվածը դրսից»:






































