Saturday, 04 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Ինչու՞ էր Արայիկ Հարությունյանը բարձրաձայնելու փոխարեն այդ մասին դժգոհում Ռուսլան Իսրայելյանին

ArmVoice տելեգրամ ալիքը հրապարակել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի և Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, ազատամարտիկ Ռուսլան Իսրայելյանի՝ պատերազմի օրերին արված հեռախոսազրույցի ձայնագրությունը։
Ըստ ձայնագրության՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը 10 օր շարունակ օգնության խնդրանքով դիմել է Երևանին և մասնավորապես նշել. «Տասը օր ա՝ ասում … Ստեփանակերտը մնացալ ա էրկու կաղլեգու հույսին»։ Զրույցից նաև պարզ է դառնում, որ Երևանից Արցախը օգնություն չի ստացել։

Ռուսլան Իսրայելյանը հաստատել է, որ իր մասնակցությամբ նման հեռախոսազրույց է եղել, միևնույն ժամանակ հերքելով, որ ինքն է այն տարածել։

Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, քանի որ վերջինս Շուշիի վերաբերյալ իր հայտնի գրառումից հետո առհասարակ մամուլի հետ շփումներ չի ունենում։

Արցախի նախագահ Ա. Հարությունյանի գլխավոր խորհրդական Ռուդիկ Հյուսնունցն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ձայնագրության բովանդակությունը մեկնաբանել չի ցանկանում, բայց զարմացած է, թե այն ինչպես կարող էր տարածվել.«Իմ խորհուրդն է, որ դիմեք նրան, ում հեռախոսից ձայնագրությունը դուրս է եկել, որպեսզի ավելի ճշգրիտ մեկնաբանություններ հնչեն։ Ես չեմ ուզում մեկնաբանել ձայնագրությունը։ Ընդհանրապես ես չգիտեմ՝ դա որտեղից է տարածվել։ Ես ինչքան տեղյակ եմ՝ ինքը հերքում է, որ տարածողն ինքն է։ Ես չգիտեմ, թե այն ինչպես է հայտնվել համացանցում»։

Արցախցի իրավապաշտպան, «Հելսինկյան 92» նախաձեռնության արցախյան կոմիտեի նախագահ Կարեն Օհանջանյանն էլ տարակուսում է, թե ինչու էր Արցախի նախագահը նման մտահոգություն հայտնում Ռուսլան Իսրայելյանի հետ զրույցում և ոչ բարձրաձայն. «Փաստորեն Նիկոլ Փաշինյանի կողմից պետական դավաճանություն է եղել, իսկ Արայիկ Հարությունյանը վախեցե՞լ է այդ մասին ասել։ Դա նշանակում է մեկ բան՝ նա այդ ամենի հանցակիցն է եղել։ Ասեմ ավելին՝ դեռ հոկտեմբերի 7-ին, առավոտյան 6-ին Արայիկ Հարությունյանն ինձ կանչել է իր մոտ, պատմել Նիկոլ Փաշինյանին ու ՌԴ նախագահ Պուտինի հեռախոսազրույցի որոշ մարմանասների մասին ու հանկարծ ինձ հարցրել՝ դու կարծում ես սա կապիտուլյացիա՞ է։ Այսինքն՝ դեռ հոկտեմբերի 7-ին, իմանալով, թե ինչ է լինելու, ուղիղ մեկ ամիս և երեք օր շարունակվել է մեր լավագույն հերոսների կոտորածը։ Սա չի՞ նշանակում արդյոք, որ իրենք հանցակիցներ են»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեր զրուցակիցը նաև հորդորեց պարզել՝ դա Արայիկ Հարությունյանին «փրկելու համար» նոր ստեղծված հեռախոսազրույց է, թե իսկապես ավելի վաղ է տեղի ունեցել.«Ես մասնագետ չեմ և այդ մասին ոչինչ ասել չեմ կարող»,-եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում