Դեմոկրատ Ջո Բայդենը, որը ամերիկյան առաջատար լրատվամիջոցների հաղորդումների համաձայն հաղթել է ԱՄՆ նախագահական ընտրություններում, պատրաստվում է Պենտագոնի ղեկավար նշանակել պաշտոնաթող գեներալ Լլոյդ Օսթինին:
Ինչպես նշվում է, եթե Սենատը հաստատի Օսթինի թեկնածությունը, ապա նա կդառնա առաջին աֆրոամերիկացին, որը կղեկավարի ԱՄՆ պաշտպանության նախարարությունը:








































