Tuesday, 23 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

Ուշագրավ վերադասավորումներ Արցախում. Արայիկ Հարությունյանը կզիջի իր դիրքերը, Վիտալի Բալասանյանը գալիս է իր թիմով՝ բանակի անվանի գեներալներով

Արցախում ներքաղաքական վերադասավորումների պատճառով տասնյակ մարդիկ հայտնվել են գործազուրկ դառնալու շեմին։Այս խնդրի հետ մեկտեղ, սակայն, այդ վերադասավորումներն ուշագրավ զարգացումներ են խոստանում։

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հիմնած «Միասնական հայրենիք» կուսակցության խոսնակ, խորհրդի աշխատակազմի նախկին աշխատակից Անուշ Դոլուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Արայիկ Հարությունյանը երեկ ընդունել է անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար կազմին՝ պարզաբանելու գրասենյակի շուրջ ստեղծված իրավիճակը: Ա. Հարությունյանը հավաստիացրել է, որ աշխատակիցներին հնարավորություն է տրվելու շարունակել աշխատանքը պետական կառավարման համակարգում:

Ի պատասխան այն հարցին, թե ինչու է գրասենյակի ձևաչափը պահպանվում, սակայն աշխատակազմն ամբողջությամբ արձակվում, Ա. Հարությունյանը նշեց, որ դա նորանշանակ անվտանգության քարտուղարի պահանջն էր, որին ինքը պիտի ընդառաջեր համագործակցության շրջանակներում»,-նշել է նա:

Ավելի վաղ Դոլուխանյանը հայտարարել էր, որ Արցախի անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղարը վտանգել է ավելի քան 50 ընտանիքի սոցիալական անվտանգություն։

«Արցախի անվտանգության խորհրդի գրասենյակի աշխատակազմը զգուշացվել է. նախագահականից ասել են` երկուշաբթիից գրասենյակում մարդ չլինի, նորանշանակ քարտուղարը իր թիմով է գալու»,-նշել էր նա։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Անուշ Դոլուխանյանը պարզաբանեց, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպմանն ինքը չի ներկայացրել «Միասնական հայրենիք» կուսակցության շահերը.«Նաև այն գրառումները, որ ես արել եմ, արել եմ որպես Անվտանգության խորհրդի կառույցի ստորաբաժանումներից մեկի ղեկավար, ով պատասխանատվություն է կրում իր աշխատակիցների համար։ Հասկանալի է, որ կառուցվածքային փոփոխություն է լինելու և իրավական հնքը պահպանվում է, որ մարդիկ կրճատվեն, բայց ի՞նչ սկզբունքով ու ի՞նչ իրավունքով»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Շարունակելով մեր զրուցակիցն ասաց.«Եթե ինչ-որ մեկը հայտարարում է, որ ինքը Արցախը փրկելու է եկել, ապա ինչու՞ է այլոց սոցիալական իրավունքները խախտվում»։

Անուշ Դոլուխանյանը փոխանցեց նաև, որ իրենց հարցին, թե ինչու է ամբողջ անձնակազմը կրճատվում, Արայիկ Հարությունյանը պատասխանել է, որ դա նորանշանակ Անվտանգության խորհրդի քարտուղարի պահանջն է.«Իրավական հիմքերը դեռ ապահովված չեն, այսօր որևէ մեկը աշխատանքից ազատվելու մասին դեռևս գրավոր ծանուցված չէ»։

Մեր զրուցակիցը նաև չգիտի ինչքանով է իրականությանը համապատասխանում այն հայտարարությունը, թե Անվտանգության խորհրդի այդ աշխատակիցները պետական կառավարման համակարգում աշխատանք կստանան։

Հելսինկյան նախաձեռնություն-92 Լեռնային Ղարաբաղի կոմիտեի համակարգող Կարեն Օհանջանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ստեղծված իրավիճակին այլ մեկնաբանություն տվեց։ Նրա խոսքերով՝ այժմ Արցախում նախագահ Արայիկ Հարությունյանը հեղինակազրկված է, ունի լեգիտիմության խնդիր և քննարկվող տարբերակներից մեկն այն է, որ Անվտանգության խորհուրդը ստանձնի երկրի իրական ղեկավարումը.«Արայիկ Հարությունյանը պետական հանցագործ է, ազգային դավաճան ու այժմ մենք ճգնաժամի առաջ ենք կանգնած։ Մեր երկիրը, ավելի ճիշտ՝ այն, ինչ մնացել է մեր երկրից պետք է նոր ղեկավարներ ունենա։ Հիմա մենք փնտրում ենք տարբերակներ,թե ինչպես է հնարավոր մեր Սահմանադևության շրջանակներում այնպես անել, որ Արայիկ Հարությունյանը ֆորմալ առումով մնա նախագահ, սակայն մյւոս կառույցները աշխատեն»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Նրա խոսքերով՝ քննարկվող տարբերակներից մեկն էլ Անվտանգության խորհուրդն է. «Որի կազմի մեջ պետք է մտնեն բանակի տարբեր գեներալները։ Մեր երկրում անվտանգության խորհուրդն ավելի կարևոր դեր է խաղալու, քան նախագահ կոչեցյալը, այդ խորհրդի կազմի մեջ կարող է մտնել նաև Ազգային ժողովրդավարական կուսակցության նախագահ, ԱԺ նախկին խոսնակ Աշոտ Ղուլյանը։ »։

Ըստ Օհանջանյանի՝ խորհրդարանում ևս կլինեն փոփոխություններ. «Մեծամասնությունը կոալիցիա կստեղծի ոչ թե Սամվել Բաբայանի «Միասնական Հայաստանի»-ի, այլ Դաշնակցության հետ։ Տարբերակ է նաև, որ Արցախի ԱԺ ղեկավարը լինի Դաշնակցությունից։ Դաշնակցությանը կտրվի նաև Արտաքին գործերի նախարարի պորտֆելը։ Իսկ երկու դավաճաններ Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը որքան հնարավոր է շուտ պետք է լքեն իրենց պաշտոնները»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում