Wednesday, 24 06 2026
Քննչական կոմիտեն Ավետիք Չալաբյանի գործով մանրամասներ է հայտնել
13:10
Ռյուտեն հայտարարել է, որ հասկանում է Թրամփի դժգոհությունն Իրանի հարցում ՆԱՏՕ-ի երկրների դիրքորոշումից
ՍԴ-ն ՆԳՆ-ից ու ԱԱԾ-ից ընտրողների հետ կապված գաղտնի տվյալներ է պահանջել
12:50
Իրանի միջուկային օբյեկտներում տեսչական ստուգումներն անխուսափելի են. Գրոսի
Մեկնարկում են Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ուղղությունների նախապատրաստման աշխատանքները
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ
ՇՄ նախարարը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային համաժողովին
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում

ՀՀ ԱԳ նախարարի առաջին այցը պետք է լիներ ոչ թե Մոսկվա, այլ Արցախ․ առաջիկայում նախարարը պետք է մեկնի Վաշինգտոն

Թուրք-ադրբեջանական սպառնալիքները, փաստորեն, ոչ միայն չեն չեզոքացել, այլև շարունակում են մնալ անհանգստացնող։

Հայաստանն այս փուլում ի՞նչ պետք է անի։ Պետք է սկսի գույքագրե՞լ թուրք-ադրբեջանական նոր մարտահրավերները․ «Առաջին լրատվական»-ի հարցին միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը պատասխանեց․ «Մարտահրավերները, կարծում եմ՝ ակնհայտ են։ Ասեմ ավելին՝ արդեն պարզ են դառնում այդ մարտահրավերների ծավալները։ Այստեղ հարցեր կան։ Գիտենք, որ թուրքական բանակը Իգդիրում է, չնայած՝ տարբեր տեղեկություններ եղան դրա հետ կապված, որ այդ բանակը եկել է, հետո մի մասը դուրս է եկել, հետո նորից վերադարձել է։ Համենայնդեպս, մենք գիտենք, որ Թուրքիան այստեղ լուրջ ուժեր է կենտրոնացնում։ Գիտենք նաև, թե ինչպիսին է ռուսական ազդեցությունը մեր տարածաշրջանում։ Գիտենք, որ խաղաղապահ ուժեր կան, գիտենք, որ լրացուցիչ զինված ուժեր են տեղակայվում մեր տարածաշրջանում։ Դա Արցախի և Հայաստանի անվտանգության երաշխիքներից մեկն է։ Համենայնդեպս, ես համարում եմ, որ դեռևս ոչինչ չի ավարտվել, և ամեն ինչ դեռ շարունակություն է ունենալու։

Եկեք իրավիճակին հետևենք ու հասկանանք, թե ինչ է կատարվել։ Իսկ իրավիճակն իրականում այնպիսին է, որ պատերազմական գործողությունների արդյունքներով ոչ ոք գոհ չէ։ Այսինքն՝ ոչ ոքի չի բավարարում այն իրավիճակը, որը ձևավորվել է։ Բնականաբար, մեզ չի բավարարում, որովհետև մենք կորցրել ենք ոչ միայն յոթ շրջանները, այլև Արցախի կեսը։ Ադրբեջանին նույնպես չի բավարարում, որովհետև Ադրբեջանը ցանկանում է Արցախի մնացած հատվածը, որ չի կարողացել վերցնել։ Ռուսաստանին էլ չի բավարարում, որովհետև ռուսական խաղաղապահ ուժերը պետք է տեղակայվեին ավելի մեծ, ավելի լայն տարածքի վրա։ Բնականաբար, Թուրքիային չի բավարարում, որովհետև Թուրքիան դեռևս ոչինչ չի ստացել այս հակամարտության ընթացքում։ Իրանին ձեռնտու չէ այս իրավիճակը, որովհետև նրա սահմանի երկայնքով ամբողջ հատված անցել է ադրբեջանական ենթակայության տակ»։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում