Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, Ազգային ժողովը շարունակում է հերթական նիստի աշխատանքը: Այժմ շարունակում է քննարկվել Կուսակցությունների մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը:
«Արդյոք իրավաբանական անձանց միջոցով չե՞ն կարող ֆինանսավորվել կուսակցությունները: Այդ սահմանափակման պատճառով մենք չենք տեղեկանա, թե որ իրավաբանական անձինք են միջնորդավորված: Գուցե ավելի լավ է չսահմանափակե՞նք իրավաբանական անձանց և կտեսնենք, թե ով ում է ֆինանսավորում»,- նախագիծը ներկայացնող Համազասպ Դանիելյանին հարցրեց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:
Բաբաջանյանի խոսքով` այս օրենքը կարող էր լինել հեղափոխական, եթե մենք կարողանայինք հայտնաբերել որևէ կուսակցության կողմից ընտրախախտումներով, լցոնումներով ազատ և արդար ընտրություններին դեմ գնալու պարագայում կուսակցության գործունեության արգելման և հաջորդ ընտրություններին այդպիսի կուսակցության մասնակցության արգելքի հնարավորությունը. «Ինչպե՞ս եք դիտարկում այս սահմանափակման ամրագրումը նախագծում»:
Մանրամասն՝ տեսանյութում:







































