Saturday, 04 07 2026
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում
Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին
18:30
Netflix-ի միլիոնները՝ շքեղ մեքենաների ու ժամացույցների վրա․ ռեժիսորը դատապարտվել է
Երևանն ու Վաշինգտոնը վայելում են երկկողմ հարաբերությունների պատմական հանգրվանը. ԱԳՆ-ն շնորհավորել է ԱՄՆ-ին
Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կրկին չեղարկել է այցը ԱՄՆ
ՍԴ-ն մերժեց ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու դիմումը
17:50
Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար
Վեդի համայնքի Գոռավան բնակավայրի մանկապարտեզը կառուցվում է. Փաշինյան
17:30
Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի
Հուլիսի 5-ին Հայոց ցեղասպանության թանգարանը փակ կլինի
Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը
Օդի ջերմաստիճանը կնվազի
16:50
Ստամբուլից Միներալնիե Վոդի թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել
ՀՀ ՄԻՊ-ն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ
16:30
Անտարկտիդայում հայտնաբերված առաջին դինոզավրի ոսկորը գտել են դարակում
Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր. Փաշինյան
16:10
Զելենսկին ու Մերցը քննարկել են Կիևին Patriot համակարգերի մատակարարման հետ կապված հարցեր
Հայաստան-Իսրայել հարաբերությունները դեռ չունեն իրենց սեփական հունը․ գործելու մեծ դաշտ կա
Չինացի գիտնականները ստեղծել են գլխուղեղն իրական ժամանակում մոդելավորող չիպ
Կարապետյանների քաղաքականությունը համահունչ է կրկեսին. զվարճալի ժամանակներ են սպասվում
15:30
Թեյլոր Սվիֆթն ու Թրևիս Քելսին պաշտոնապես ամուսնացել են
«Մետոդիչկան» միայն վերևից չի իջնում. Մոսկվան կուզեր այնպիսի ընդդիմություն, որ արդեն փողոցում լիներ
15:10
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Սանկտ Պետերբուրգի նավթային ենթակառուցվածքներին
Թուրքիան ՆԱՏՕ-ի գագաթաժողովից հետո ի՞նչ ուղեգիծ կդրսևորի
14:50
Անգլիա – Մեքսիկա խաղի տոմսերը կվաճառվեն 60 անգամ ավելի թանկ
Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման արդյունքում կապահովվի Արարատյան դաշտավայրի 11 շուրջ 3220 հա հողերի անխափան և հուսալի ոռոգումը․ վարչապետ
14:30
Իրանն ու Պակիստանը ձգտում են ընդլայնել ռազմական համագործակցությունը
Ավտովթար՝ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ կա տուժած

ՓՊ նախագահը սերտ կապեր ունի նախկին կարկառուն ներկայացուցիչների հետ. Պալատի խորհուրդը իրենց քաղաքական նախասիրությունն են արտահայտում

Փաստաբանների պալատը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հայտարարություն է տարածել, որին, Պալատի նախագահի խոսքերով՝ միացել է ավելի քան 500 փաստաբան: Հայտարարությունը ստորագրած փաստաբանները 8 կետով հիմնավորել են, թե ինչու պետք է վարչապետը հրաժարական տա։

Նշենք, որ Փաստաբանների պալատը բաղկացած է 3000-ից ավելի փաստաբաններից:

Փաստաբան Լուսինե Հակոբյանը խոսքի ազատության առումով խնդիր չի տեսնում փաստաբանների քաղաքական հայտարարության մեջ։ Խնդիրը, նրա խոսքերով, ավելի շատ այն է, որ Փաստաբանների պալատը երբևէ նման հարցերում որևէ կողմ չի բռնել և երբևէ նման վարքագիծ չի դրսևորել, թեև նախկինում եղել են բազմաթիվ նման առիթներ՝ սկսած 2008 թվականի մարտի 1-ից, վերջացրած համանման՝ 2016 թվականի Ապրիլյան պատերազմով, որի ժամանակ էլ ունեցանք և՛ զոհեր, և՛ տարածքային կորուստներ։ Սակայն Փաստաբանների պալատը որևէ դիրքորոշում չարտահայտեց այդ ժամանակ, 2018 թվականի հեղափոխության ժամանակ էլ առանձնապես ակտիվ գործողություններ չեղան, և Պալատը սահմանափակվեց միայն առանձին անձանց իրավաբանական օգնություն ցուցաբերելով։ «Այս ամենը թույլ է տալիս ենթադրել, որ Փաստաբանների պալատի նախագահը սերտ կապեր է ունեցել դատական համակարգի նախկին որոշ կարկառուն ներկայացուցիչների հետ։ Օրինակ՝ Արման Մկրտումյանի, ինչպես նաև նախկին ռեժիմի բազում ներկայացուցիչների հետ։ Կարծում եմ, որ Փաստաբանների պալատի վերջին հայտարարությունը պետք է գնահատել այդ համատեքստում և հասկանալ, որ Պալատի նախագահը, նրանից մշտապես կախյալ վիճակում գտնվող խորհրդի անդամները հստակորեն իրենց քաղաքական նախասիրությունն են արտահայտում, ինչը չեն արտահայտել տարիներ շարունակ։ Հիմա այս փուլում համարել են, որ հարմար առիթ է իրենց վաղուց զսպած էմոցիաներին տուրք տալու համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց փաստաբան Հակոբյանը։

Փաստաբանը արձանագրում է, որ Փաստաբանների պալատը այդպես էլ՝ որպես անկախ մարմին, չկայացավ Հայաստանում. «Պալատն ունի լուրջ խնդիրներ, որի մասին մեր կազմակերպության տարբեր անդամներ շատ են բարձրաձայնել։ Այդ խնդիրները մնում են չլուծված, և իրականում ափսոսում եմ, որ այդ խնդիրներին հերթ չհասավ դատաիրավական բարեփոխումների շրջանակներում, բայց հուսով եմ, որ դեռ անդրադարձ կլինի»,- եզրափակեց Լուսինե Հակոբյանը։

Փաստաբան Գևորգ Դավթյանը ևս «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նկատեց, որ «Փաստաբանության մասին» օրենքով փաստաբանական համայնքը որևէ քաղաքական պրոցեսի խառնվելու իրավունք չունի, այլապես այդ կառույցը կդառնա ոչ թե փաստաբանական անկախ մարմին, այլ կուսակցական կառույց։ «Բայց եթե ուշադիր լինեք՝ այդ հայտարարությունը արված է ոչ թե Պալատի անունից, այլ, որ յուրաքանչյուր փաստաբան իր հերթին միացել է հայտարարությանը։

Այո՛, յուրաքանչյուր փաստաբան կարծիք ունենալու իրավունք ունի, բայց նա չպետք է մասնակցի որևէ քաղաքական պրոցեսի, հակառակ դեպքում՝ ինքը դուրս է գալիս փաստաբանության շրջանակներից։

Երբ փաստաբանի կողմից քաղաքական հայտարարություններ են արվում, բացառված չէ, որ հետագայում, հնարավոր է, իշխանության այլ անդամների շահերի պաշտպանությամբ զբաղվեն։ Այդ դեպքում կստացվի, որ իրենք սուբյեկտիվ շահ են պաշտպանում։ Հետևաբար՝ թույլատրելի չէ, որ փաստաբանը քաղաքական հայտարարություններ անի։ Առավել ևս փաստաբանական կառույցը՝ Պալատը։ Բացի դրանից՝ ես մինչ այդ չեմ էլ նկատել, որ երբևէ նման հայտարարություն արած լինի Պալատը։ Հիմա Պալատի նախագահը հանրահավաքների է մասնակցում, կառույցը քաղաքական հայտարարություններ է անում, որը ճիշտ չէ։ Ես՝ որպես փաստաբան, անթույլատրելի եմ համարում քաղաքականության մեջ մտնելը»,- ընդգծեց Դավթյանը։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում