Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Ազգային ժողովում մեկնարկել է ԱԺ 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանի հերթական նիստը:
Ինչպես հայտարարեց ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, առաջարկվում է հայ ռազմագերիներին և գերեվարված քաղաքացիներին վերադարձնելու հրատապ թեմայով քննարկումն անցկացնել փակ նիստով:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն էլ նշեց, որ գերիների վերադարձի՝ կառավարության կողմից սկսված գործընթացներին չխանգարելու և նրանց իսկ անվտանգությունից ելնելով իրենց խմբակցությունը դիմել է Ազգային ժողովին, որպեսզի գերիների վերադարձման վերաբերյալ հարցը քննարկվի փակ նիստով:
Մանրամասն՝ տեսանյութում:









































