Արայիկ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չափներդ ճանաչեք, պարոնայք, չափներդ ճանաչեք»՝ կասեր Վանո Սիրադեղյանը։
Հայաստանի նոր արտգործնախարարը համալրեց դասական ազգային գործիչների շարքը՝ գնաց ու Մոսկվայում թքեց Էրդողանի ճակատին, մատ թափ տվեց Թուրքիայի վրա՝ սպառնալով Ստամբուլը դարձնել արյան ծով։ Ենթադրելի է, որ պաշտոնական ճաշին նաև «Գինի լից»-ը երգած լինի։
Հայաստանը, փաստորեն, շարունակում է «նոր պատերազմ, նոր տարածքներ» դոկտրինի տխմար քաղաքականությունը։ Ի՞նչ անենք, որ դոկտրինը սխալ էինք հասկացել։ Թվում էր տարածքները վերցնելու մասին էր, ոչ թե՝ տալու։
Կարող ա՞ էլի մնալու ենք տասը հազար քառակուսի կիլոմետրանոց Հայաստանով։ Ասեք, իմանանք։ Միշտ չի, որ դուք պետք ա թռած լինեք Փարիզ։










































