Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը դեռ նոր է թեժ փուլից դուրս գալիս: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը իր հայ գործընկեր Արա Այվազյանի հետ հանդիպմանը:
«Մենք նոր-նոր ենք դուրս գալիս Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության թեժ փուլից: Կցանկանայի նշել նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի եւ ՌԴ նախագահի ստորագրած այն համատեղ հայտարարության կարեւոր նշանակությունը, որն այսօր արդեն շատերն են ստիպված ընդունել, որը դադարեցրեց պատերազմը եւ թե՛ փախստականների, թե՛ ներքին տեղահանված անձանց իրենց օջախներ վերադարձը թույլ տվող պայմանավորվածություն ապահովեց»,- նշել է Լավրովը:







































