Արցախում ռուս խաղաղապահները օգնել են գտնել եւ տուն վերադարձնել Արցախի երկու բնակիչների, որոնք հայտնվել էին Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում: Այս մասին հայտնում են Ռուսական խաղաղապահ առաքելության մամուլի ծառայությունից:
Արցախում գտնվող ռուս խաղաղապահների հրամանատար Ռուստամ Մուրադովին հաջողվել է հասնել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի երկու բնակիչների վերադարձին:
Քաղաքացիները այսօր տեղափոխվել են Երևան:







































