Այսօր դատարանները դիրքավորվել են և գործում են ոչ թե տարանջատ իշխանություն, այլ ընդգծված կողմով, ընդգծված դիրքերում։ Որպես օրինակ՝ կարելի է նշել ԲԴԽ նախագահի հայտարարությունը, որն ինչ-որ տեղ քաղաքական էր։
Ինչպիսի՞ն է ձեր տպավորությունը․ «Առաջին լրատվական»-ի հարցին փաստաբան Սեդա Սաֆարյանը պատասխանեց․ «Ընդհանրապես, այն մեսիջի բնույթ էր կրում, և թե ում էր ուղված, ինքը կիմանա։ Դատավորի մասին ես կարող եմ ասել՝ դու արդար չես, դու անկողմնակալ չես, դատավորներին կարող եմ բաժանել երկու խմբի՝ արդար դատավորներ և անարդար դատավորներ։ Ես կարծում եմ՝ այդ մեսիջն ում ուղված էր, նա էլ կվերցնի, իսկ այն դատավորը, որն իսկապես դատավոր է, զերծ կմնա։ Կան դատավորներ, որոնք ուզում են իրենց չեզոքությունը պահել, և նրանք են ավելի շատ դատավոր, քան նրանք, որոնք թե՛ այս իշխանության, թե՛ նախկին իշխանության վասալն են, և այդ վասալությունից նրանք չեն կարողանում դուրս գալ»։
Այս իշխանությունը ևս ունի՞ վասալ դատավորներ․ «Առաջին լրատվական»-ի հարցին Սեդա Սաֆարյանը պատասխանեց․ «Այս իշխանությունը չկարողացավ ոչ թե վասալ դատավորներ ունենալ, այլ այս իշխանությունը չկարողացավ դատավորներին կտրել նրանց հին ուժերից ու տալ նրանց ազատություն։ Դատավորներն էլ չկարողացան վերցնել այդ ազատությունը, որովհետև նրանց էլ կաշկանդող հանգամանքներ կան։ Ես դա ասում եմ ոչ միայն նշանակումներից։ Նրանց նշանակումները եղել են հատուկ, այնպես չի, որ պատահական մարդիկ են դատավոր դառնում, և դա ցավոտ խնդիր է»։
Մանրամասները՝ տեսանյութում։








































