Wednesday, 24 06 2026
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ
ՇՄ նախարարը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային համաժողովին
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ

Ես անձամբ ոչ մի դավաճանի չեմ ճանաչում, եթե ճանաչեմ, ինքս իմ ձեռքերով կխեղդեմ. Ռուդիկ Հյուսնունց

«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Արցախի Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան Ռուդիկ Հյուսնունցը:

Պարոն Հյուսնունց, նշվում է, որ Արցախի նախագահը որոշել է կադրային լուրջ փոփոխություններ իրականացնել: Մասնավորապես, Մանե Թանդիլյանը կնշանակվի սոցապնախարար, Արթուր Թովմասյանը չի լինի Արցախի ԱԺ նախագահ, նրան կփոխարինի ՀՅԴ ներկայացուցիչը: Ձեր կարծիքով՝ ինչո՞վ են պայմանավորված այս փոփոխությունները:

– Անկեղծ ասած, ես չգիտեմ այդ փոփոխությունների մասին: Բնականաբար, փոփոխություններ պետք է լինեն, որովհետև պատերազմական այս իրավիճակից մենք պետք է ավելի կազմակերպված դուրս գանք, ավելի ռացիոնալ աշխատանքներ պետք է իրականացնենք: Կարծում եմ՝ դա նախագահի դիտակետում է: Այդ փոփոխությունները ինքը պետք է պարտադիր անի, բայց թե այդ փոխատեղումներն ինչ ձևաչափով են լինելու ԱԺ-ում և կառավարությունում՝ ես տեղյակ չեմ: Դա երկրի նախագահի զինանոցում է, կադրային քաղաքականությամբ զբաղվում է երկրի նախագահը, դա իր մենաշնորհն է: Եվ նա իր լիազորությունների շրջանակներում այդ աշխատանքները շարունակելու է:

Այս իրավիճակում կադրային այսպիսի փոփոխությունները տրամադրություններ կփոխե՞ն Արցախում, որովհետև այդտեղ էլ ՀՅԴ-ական տարբեր գործիչներ ասում են, որ թե Հայաստանում, թե Արցախում պարտված իշխանությունը պետք է հեռանա:

– Անկեղծ ասած, ես չեմ համարում, որ Արցախը պարտվել է: Ես ուզում եմ տարանջատել Հայաստանի և Արցախի իշխանություններին, այդ անջրպետը մենք պետք է պահենք, որովհետև մենք դե ֆակտո այս տարածքների վրա անկախ պետություն ենք: Մեզ ոչ ոք անկախության տեսլականից չի շեղել: Հիմա եթե մենք 8 պետության դեմ կռվել ենք և այս տարածքների մեջ գոյատևում ենք ու շարունակում ենք մեր պայքարը, այդ ճանապարհին մենք դեռ լիքը անելիքներ ունենք: Մենք չենք համարում, որ պարտվել ենք: Այսօր ունենք, ինչ որ ունենք, բայց դա մեզ չի թուլացնում, այլ կրկնակի պատասխանատվությամբ, քառակի ջանքերով մենք պետք է փրկենք փլատակներից մեր երկիրը, որովհետև այն, ինչ արվել է Արցախի դեմ… որևէ պատերազմ այսքան դաժան չի եղել: Երբեք այս փոքրիկ հողակտորի վրա չի եղել թե մարդկային, թե ռազմական արսենալով նման հարձակում, ու մենք կարողացել ենք դիմակայել: Ուղղակի այսքանն ենք կարողացել պահել: Մեր կամքն իրականում անկոտրում է, մենք Արցախում ապրում ենք, շարունակելու ենք ապրել և ամեն ինչ անելու ենք, որ մեր երկիրը տանենք առաջ:

Խոսակցություններ կան, որ այս տարի Արցախի բյուջեն կարող է չհաստատվել: Այս առումով կա՞ն խնդիրներ, թե՞ արդեն լուծվել են:

– Հիմա մենք ուզենք-չուզենք պետք է էքստրաօրդինար լուծումներ առաջ բերենք: Նախագահն այս ուղղությամբ զբաղվում է, կառավարությունը, բոլոր գերատեսչությունները իրենց առաջարկություններն են անում: Մոտ ժամանակներս մենք հանրությանը կներկայացնենք, թե ինչ անելիքներ ունենք բյուջեի մասով, տնտեսության մասով, ընդհանրապես սոցիալական և մնացած բոլոր ոլորտներում: Դա կանենք շատ սեղմ ժամկետներում:

Մամուլը գրել է, որ Վիտալի Բալասանյանը ևս պաշտոն կստանա, կնշանակվի ԱԽ քարտուղար: Դուք այդտեղ խնդիր չե՞ք տեսնում:

– Ես միշտ ասել եմ, որ մեր նախկին բոլոր գեներալները, նախկինում պետական համակարգում աշխատած քաղաքական գործիչները, որոնք փորձառություն ունեն, որոնք ունեն կրեատիվ առաջարկություններ, այս իրավիճակում բոլորի ռեսուրսները պետք է օգտագործվեն: Այսօր քաղաքականություն խաղալու ժամանակը չէ, այսօր պետությունը փլատակներից վերականգնելու, վերակերտելու, վերափոխելու ժամանակն է:

Դուք մասնակցել եք պատերազմին: Շատ խոսվեց դավաճանների մասին, բայց մինչ օրս որևէ մեկը չի ձերբակալվել: Չկայի՞ն այդ դավաճանները, թե՞ դա անիմաստ աղմուկ էր, որ բարձրացվեց:

– Ես, անկեղծ ասած, դավաճաններով չեմ զբաղվում, դրա համար կա ԱԱԾ: Այդ հարցերն ուղղեք իրենց: Ես անձամբ ոչ մի դավաճանի չեմ ճանաչում, եթե ճանաչեմ, ինքս իմ ձեռքերով կխեղդեմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում