Արվեստագետները Ադրբեջանում գտնվող հայ գերիներին անհապաղ վերադարձնելու վերաբերյալ նամակը փոխանցեցին ԱՄՆ դեսպանատուն։
Լրագրողների հետ զրույցում արվեստագետներն ասացին՝ այս գործընթացում կառավարությանը չեն վստահում. «Քա՞նի օր է անցել փաստաթուղթը ստորագրելուց հետո։ Ունե՞նք վերադարձած գոնե մեկ գերի, ո՛չ։ Ուրեմն եկեք շարունակենք մեր արածը»,-ասաց Հրանտ Թոխատյանը։









































