Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հորդորով ՀՀ վարչապետի հրաժարականը պահանջող ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը և մի խումբ այլ քաղաքացիներ դադարեցրել են 9 օր շարունակված հացադուլը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
«Ամենայն Հայոց Կաթողիկոսի հորդորով դադարեցվեց մի շարք հայորդիների հացադուլը»,- գրել է Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Վեհափառ Հայրապետին դժվար էր մերժելը։ Այսօրվանից մեր զինակից ընկերների հետ դադարեցնում ենք հացադուլը, ու շարունակում մեր պայքարը»։







































