Friday, 03 07 2026
Երևանում կանխվել է թմրանյութի իրացման փորձ․ ձերբակալվել է 3 անձ
Քննարկվել են ՀՀ-ում բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման հեռանկարները
Ովքե՞ր և ե՞րբ կարող են դիմել վարորդական իրավունքի վկայականը վերականգնելու համար. պարզաբանում է ՆԳՆ-ն
23:30
Էրդողանն ու Մելոնին հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային հարցեր
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Հայաստանի ու Եվրամիության միջև Մարդու իրավունքների շուրջ երկխոսության 15-րդ նիստը
Գիշերներն ավելի արագ են տաքանում, քան ցերեկները՝ մեծացնելով առողջական ռիսկերը
Պաշտպանության նախարարը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքի մասնակիցների հետ
22:50
Նեթանյահուն ու Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել
ԿԳՄՍՆ-ում քննարկվել են Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի բազմօրյա մրցաշարի կազմակերպական հարցերը
22:30
Իրանի ԱԳ նախարարն ու Իրաքի Քուրդիստանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
2022–2025 թվականների համար ԱԱՀ-ի հաշվանցումների հնարավորություն է ընձեռվել. ՊԵԿ
Իսրայելի ավիահարվածների հետևանքով Լիբանանում զոհերի թիվը հասել է 4301-ի
22:00
Իրանի հավաքականը՝ ֆուտբոլի և քաղաքականության խաչմերուկում
21:50
ԱՄՆ-ի 30 նահանգում ծայրահեղ շոգ է․ ջերմաստիճանը կհասնի մինչև 45°C-ի
Հայաստանը դուրս է գալիս «մենք ենք մեր սարերը» աշխարհընկալումից և բացվում աշխարհի առաջ
21:30
Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է Բելառուսի անկախության օրվա առթիվ
21:15
Նոր էջ՝ Կասկադի համար․ համագործակցություն հանուն Երևանի
21:09
Երևանի, Բաքվի ու Անկարայի միջև փոխկապակցվածությունը կարող է նպաստել Հարավային Կովկասի երկարատև խաղաղությանը. Մարթա Կոս
Թրամփը Պուտինի հանդեպ վերաբերմունքը «փոխել» է
Վրաստանը և Ուզբեկստանը ռազմավարական գործընկերության համաձայնագիր են ստորագրել
ՀՀ Կոտայքի մարզի Ակունք համայնքը հրավիրում է աճուրդի
Սուրեն Պապիկյանը մասնակցել է ուսումնական կենտրոնի շտաբի նորակառույց մասնաշենքի բացման արարողությանը
«Ալեքս 33»-ին պատկանող լցակայանում թերլիցքավորում է իրականացվել․ տնտեսվարողը տուգանվել է
20:10
Հանտավիրուսի վտանգն անցել է
ՀԷՑ-ի 2025 թվականի ֆինանսական արդյունքները գերազանցել են նախորդ ֆինանսական տարվա ցուցանիշները
ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է շուրջօրյա պարեկություն իրականացնել Հայաստանի սահմանամերձ շրջաններում
ԱԳՆ-ը շնորհավորել է Բելառուսի ժողովրդին
Պայթյուն գազալցակայանում. կա տուժած
Շինարարական հրապարակներում փոշենստեցման և փոշեճնշիչ միջոցառումները պարտադիր են
19:10
Վագր, Լուսին և դրոշներ․ ինչ են խորհրդանշում «Սոյուզ ՄՍ-29»-ի նշանները

Արհավիրքը տեղի չի ունեցել բացառապես իշխող թիմի մեղքով

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Քաղաքականության հետազոտական կենտրոնի փոխնախագահ, քաղաքագետ Արմեն Գրիգորյանը։

– Հայաստանում նոյեմբերի 9-ից հետո ստեղծված իրավիճակն ինչպե՞ս եք գնահատում: Արդյո՞ք կարծում եք, որ արտահերթ ընտրությունների հնարավորությունը կարող է ստեղծված իրավիճակից ելք լինել:

– Իրավիճակը ծանր է տարբեր առումներով՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական, առողջապահական, հոգեբանական և այլն: Ինչ վերաբերվում է ելքին, ապա արտահերթ ընտրությունները պարտադիր նախապայման չեն՝ ի տարբերություն կշռադատված, իրատեսական և պրագմատիկ մոտեցումների վրա հիմնված քաղաքականության: Այդպիսի քաղաքականություն կարող է որդեգրել գործող իշխանությունը ևս. այլ հարց է՝ այն այժմ պատրա՞ստ է հրաժարվել որոշ մոլորություններից և քաղաքացիներին էլ բացատրել դրա անհրաժեշտությունը: Մյուս կողմից, արտահերթ ընտրություններն ինքնըստինքյան պանացեա չեն, քանի որ տեսնում ենք, որ կրկին իշխանության գալ են փափագում 20 տարուց ավելի հայդատականությամբ ու ոչմիթիզհողականությամբ մարդկանց մոլորեցրած ուժերը՝ այժմ էլ «Ռուսաստանի հետ բարեկամական հարաբերությունները վերականգնելու» պատրվակով: Արտահերթ ընտրությունները կարող են գուցե օգտակար լինել՝ երբ կրքերը որոշ չափով կհանդարտվեն, բայց ոչ մոտակա մի քանի ամիսներին:

– Ինչո՞ւ մենք հասանք մի իրավիճակի, երբ Հայաստանը ստիպված եղավ կապիտուլյացիա ստորագրել: Արդյո՞ք սա միայն իշխող թիմի մեղավորությունն էր:

– Բնականաբար, իշխող թիմը կրում է հիմնական պատասխանատվությունը, այդ թվում՝ ժամանակին սառը և ոչ այնքան ժողովրդահաճո դատողություն չդրսևորելու, երկարամյա մոլորության շարունակությունը հանդիսացող պաթոսային հռետորաբանությունը որդեգրելու և դրանով իսկ վերը նշածս ուժերի լարած թակարդը երկու ոտքով ընկնելու համար: Սակայն արհավիրքը բացառապես իշխող թիմի մեղքով տեղի չի ունեցել:

– Արտաքին քաղաքական ի՞նչ առաջնահերթություններ պետք է սահմանվեն: Տարիներ շարունակ հույսներս դրել ենք Ռուսաստանի աջակցության վրա, բայց ստացվեց այնպես, որ Ռուսաստանը պատերազմը կանգնեցրեց իրեն ձեռնտու տարբերակով` խաղաղապահ զորքերի ներգրավմամբ:

– Այն մասին, որ Ռուսաստանի օժանդակությամբ ստատուս-քվոյի պահպանման վրա հույս դնելը, վաղ թե ուշ, գործարքի առարկա դառնալուն և ինքնիշխանության թուլացմանն էր հանգեցնելու, բազմաթիվ զգուշացումներ են եղել դեռևս տարիներ առաջ: Այժմ, սակայն, արդեն անհնար է շրջանցել թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության վրա ռուսական ազդեցության ուժեղացումը: Ստեղծված իրավիճակից ելնելով՝ առաջնահերթություն է հրադադարը կայուն խաղաղության վերածելը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով բովանդակային բանակցությունների միջոցով:

– Կարո՞ղ է Նիկոլ Փաշինյանը շարունակել լինել արցախյան հարցով բանակցողը: Ի՞նչ ճակատագիր է սպասվում Արցախի կարգավիճակին:

– Կարող է՝ հետևություններ անելու դեպքում: Կարգավիճակը բանակցությունների խնդիր է, բայց դրանք, բնականաբար, այժմ առավել ծանր են լինելու:

– Որո՞նք էին Հայաստանի դիվանագիտական սխալները, որոնք հանգեցրին արտգործնախարարի հրաժարականին:

– Այդ հրաժարականը բնական էր, և անգամ մի տեսակ հասկանալի չէ՝ ինչո՞ւ դա տեղի ունեցավ միայն բանակցությունները տապալելուց և ռազմական պարտության բեռի տակ մտնելուց հետո: Համակարգում երկարամյա աշխատանքի փորձ ունեցող, ենթադրաբար «տեխնոկրատ» նախարարն, ի տարբերություն կառավարման փորձի պակաս ունեցող վարչապետի և իր մերձավոր շրջապատի, պետք է վաղուց հասկացած լիներ, որ ուղղությամբ էին իրադարձությունները զարգանում, և այն դեպքում, եթե այդ մասին զգուշացրել էր և դա չէր ընկալվել, պետք է վաղուց հրաժարական տված լիներ՝ թեկուզ ավելորդ պատասխանատվությունից խուսափելու համար:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում