Այսօր՝ նոյեմբերի 19-ին, Ազգային ժողովում քննարկվում է Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին հարցը:
«Ինչպե՞ս ենք փոխհատուցելու գերեվարվածներին՝ առաջնորդվելու ենք անմեղության կանխավարկածո՞վ, թե՞ սկզբում պարզում ենք, դադարեցնում ենք, հետո վերականգնում ենք փոխհատուցումը մինչ այդ չվճարվածը»,- օրենքի նախագծի հեղինակ՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանին հարցրեց «Իմ քայլի» պատգամավոր Վահագն Թևոսյանը:
Ի պատասխան` Մխիթար Հայրապետյանը ասաց, որ առաջնորդվելու են անմեղության կանխավարկածով. «Եթե կլինեն քրեական գործեր և կապացուցվի, միայն այդ պահից սկսած կդադարեցվի վճարումը»:
Մանրամասն՝ տեսանյութում: