Այսօր ՌԴ արտգործնախարար Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան թույլ չի տա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի եռակողմ հայտարարության վերանայում: Ինը կետից բաղկացած հայտարարության մեջ Արցախի կարգավիճակի վերաբերյալ որևէ կետ չկա: Այսօր Ալիևն էլ հայտարարել է, որ կարգավիճակի հարցը բացառում են:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այս դիտարկումներին՝ վերլուծաբան Հակոբ Բադալյանը նշեց. «ՌԴ դիրքորոշումն այս հարցում պայմանավորված է մի քանի ուղղությամբ սպասվելիք հեռանկարային աշխատանքով: Տեսնում ենք, որ ԱՄՆ-ը և Ֆրանսիան խոսում են այն մասին, որ պարզաբանումների կարիք կա: Պետքարտուղար Պոմպեոն Փարիզում իր հանդպումներից հետո նշել էր, որ Թուրքիայի դերի առնչությամբ Ռուսաստանից պարզբանման անհրաժեշտություն կա, միևնույն ժամանակ Բաքվում որոշակի դժգոհություններ են առաջանում, որ համաձայնագրով Արցախը՝ մնացած հայկական մասով, տրվում է Ռուսաստանին, և բոլորը պատկերացնում են, որ Ռուսաստանն այնտեղ է մտնում՝ դուրս չգալու ռազմավարությամբ: Եվ այս իրավիճակում ՌԴ-ն պետք է մանևրի…
Ռուսաստանը խոսելով այն մասին, որ համաձայնագիրը ենթակա չէ փոփոխման, մի կողմից փորձում է Ադրբեջանում որոշակի սրացումներ թույլ չտալ, մյուս կողմից՝ նաև իր համար քաղաքական առևտրի կամ քննարկումների տեղ բացել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Թուրքիայի հետ հարաբերություններում»:
Բադալյանի դիտարկմամբ՝ ստորագրված փաստաթղթով Ռուսաստանը լուծել է իր համար առացքային երկու խնդիր:
Մանրամասները՝ տեսանյութում:









































