Այսօր՝ նոյեմբերի 17-ին, ԱԺ-ում մեկնարկել է հերթական նիստի աշխատանքը:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հայտարարեց. «Մոլորյալ են նրանք, ովքեր կասկածում են ՀՀ քաղաքացիների լայնախոհության վրա, կամ որ ժողովուրդը չի հասկանում, թե ինչ է եղել»:
Նրա խոսքով` այս ամբիոնից հնչող այդպիսի հռետորաբանությունը անուղղակիորեն բախումների կոչ է. «ՀՀ-ում բախումներ չեն լինի, իշխանությունը կամք ունի սադրանքներին չտրվելու համար և չի խուսափելու պատասխանատվությունից: Դուք ուզում եք իշխանություն, պաշտոն: Վայելքների և կոստյումների մասին գոնե դուք չպետք է խոսեք»:
Հակոբյանը սթափության կոչ արեց. «Սա բոլորիս ցավն է, չկա մեկը, որ այս կամ այն չափով չի առնչվել պատերազմին»:
Մանրամասն՝ տեսանյութում:







































