Այսօր՝ նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում հրավիրվել է արտահերթ նիստ:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը նշեց, որ հանրությանը երկու խնդիր է հուզում. «Որտե՞ղ ենք մենք սխալվել հակաօդային պաշտպանության մեջ, վերջին 30 տարվա մեջ ինչպե՞ս ենք մենք փորձել պաշտպանել Արցախը օդային հարձակումներից: Որտե՞ղ ենք թերացել մեր հետախուզության և հակահետախուզության մեջ. հանրության մեջ խոսվում է, որ կկորդինատներ, բազմաթիվ ինֆորմացիաներ են վաճառել»:
Ի պատասխան վարչապետն ասաց. «Ես չեմ կարծում, թե դա ճիշտ ռեժիմ է՝ ասելու, որ բնակչությունը տվյալներ ունի, թե կոորդինատներ են վաճառվել հակառակորդին: Խոսել տեսական դավաճանների մասին, ովքեր տեսական տվյալներ են հայտնել հակառակորդին, չեմ կարծում, թե ճիշտ ռեժիմ է: Այն քաղաքացիները, ովքեր տվյալներ ունեն, պետք է դիմեն իրավապահ մարմիններին»:
Վարչապետը նշեց, որ իրենց ռազմավարական սխալներից մեկը պատերազմի բացառումն էր և «ոչ մի թիզ հող» ձևակերպումը. «Մենք պետք է հասկանայինք, որ մենք պետք է ունենանք սցենար, և պատրաստվեինք այդ սցենարին»:
Մանրամասն՝ տեսանյութում:








































