«Քաղաքական ուժերից ես չեմ ստացել առաջարկ, որ իրենք գիտեն, թե ինչպես ավելի լավը դարձնել»,- հայտնի հայտարարության կետերի վերաբերյալ առցանց ասուլիսի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ այդ փաստաթուղթը ոչ թե քաղաքական ցանկությունների արտահայտություն է, այլ կոնկրետ ռազմական իրադրության. «Հետադարձ կերպով փոխել փաստաթղթի կետերը նշանակում է փոխել ռազմական իրադրությունը, ինչը, կարծում եմ, համենայնդեպս՝ այսօր, իրատեսական խնդիր չէ»:
Ինչ վերաբերում է հետագա բանակցային գործընթացին, նրա խոսքով՝ այդ փաստաթղթում կան դրույթներ, որոնք դեռ մեկնաբանությունների կարիք ունեն:
Մանրամասն՝ տեսանյութում:








































