ՌԴ Պաշտպանության նախարարությունից տեղեկացրել են, որ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների կողմից տեղակայված դիտակետերի թիվը հասել է 25-ի: Նշվում է, որ դիտակետերից 7-ը տեղակայված են Լաչինի միջանցքում՝ գրում է mk-ru-ն:
9 դիտակետեր տեղակայված են հարավային և հյուսիսային պատասխանատվության գոտիներում:
Պատասխանատվության հարավային գոտին ներառում է Ստեփանակերտ, Աղդամ և Լաչին բնակավայրերին հարող տարածքները, իսկ հյուսիսային գոտին՝ Թարթառի և Աղդամի շրջանների հյուսիսային մասերը և Մարդակերտը:







































