Հայաստանը փոթորկվում է Ղարաբաղի հարցով երեք պետությունների ղեկավարների կողմից ստորագրված փաստաթղթի պատճառով: Արդյո՞ք չի լինելու իրավական գործընթաց այդ փաստաթղթի ստորագրումից հետո:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, այս հարցին ի պատասխան, փաստաբան Գևորգ Դավթյանը նշեց, որ դա առավել քան քաղաքական փաստաթուղթ է: Իրավական առումով փաստաթուղթ գոյություն չունի: Իրավական տեսանկյունից այս փաստաթուղթը պետք է վավերացվեր: Անգամ իրավաբանության մեջ կան դեպքեր, երբ որ իրավիճակով թելադրված, որոշումներ կարող են կայացվել, որոնք հետագայում լեգիտիմացվում են:
Համաշխարհային պատմության մեջ բազմաթիվ են դեպքերը երբ որ իրավիճակով թելադրված ստորագրվել են միջպետական համաձայնագրեր, հուշագրեր, որոնք որևէ աղերս չունեն իրավաբանության հետ, սակայն հետագայում դրանք հռչակվում են իրավական: Այս դեպքում նույնպես, կարծում եմ, գործ ունենք այդպիսի իրավիճակի հետ: Այս փաստաթուղթը չի բխում Հայաստանի Հանրապետության շահերից, այն ցավալի, ողբերգական փաստաթուղթ է»,- նշեց Գևորգ Դավթյանը՝ հավելելով, որ այս փաստաթուղթը ավելի շատ բխում է Ադրբեջանի շահերից:
«Հանուն հանրապետության» ԺՊԴԿ ղեկավար մարմնի անդամ Վահագն Մարտիրոսյանը հավելեց, որ իր դիտարկմամբ՝ այդ փաստաթուղթը միջազգային համաձայնագիր չէ. «Սա ընդամենը զինադադարի մասին որոշում է, որը հանձնված է թղթին, սա արդեն հրադադար չէ, այլ զինադադար»:
Մանրամասն՝ տեսանյութում:









































