Wednesday, 24 06 2026
Թուրքիան աջակցում է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին. Քուրթուլմուշ
Ստեփանավանում կարկուտից տուժածների վնասների գրանցման գործընթացն ավարտվում է հունիսի 26-ին. հայտարարություն
12:10
Թրամփը քննադատել է Իրանի վերաբերյալ բանաձևը պաշտպանած սենատորներին
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Իլհամ Ալիևին «կտարհամոզի՞»
11:50
Ճաքեր՝ Airbus A380-ների թևերի վրա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ
ՇՄ նախարարը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային համաժողովին
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ

Քիչ առաջ Ազգային ժողովում ընդունեցինք Ֆրանսիայի պատգամավորներին ու ամեն ինչ ասել ենք. Լենա Նազարյան

Քիչ առաջ Ազգային ժողովում ընդունեցինք Ֆրանսիայի պատգամավորներին ու ամեն ինչ ասել ենք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը:

«Որոշ մարդիկ ծաղրում են, որ աշխարհի տարբեր անհայտ ու փոքր քաղաքներ պաշտպանում են Արցախի հայության ինքնորոշման իրավունքը, հայտարարություններ են անում Արցախի Հանրապետության ճանաչման ու Ադրբեջանի ու Թուրքիայի ռազմական ագրեսայի դեմ: Նախ, տարրական մարդկային գնահատանք է պետք ցուցաբերել այն համայնքների ու մարդկանց հանդեպ, որոնք ոչ թե ռեալպոլիտիկի ու իրենց պետության շահերի անկյունից են դիտարկում հարցը, այլ ուղղակի գործում են սոլիդարության մակարդակում ու անում՝ ինչ կարող են:

Ինչ կարող են՝ անում են: Մենք դիմում ենք, որ աշխարհը ճանաչի մեզ, աշխարհի ճանաչված, բայց փոքր համայնքներն արձագանքում են, իսկ չճանաչված համայնքի քաղաքացիները դժգոհ են մնում՝ իբր մեզ ինչ քո արածը, քարտեզի վրա քո տեղն էլ չգիտենք… Ավստրիական Ռայդ քաղաքի խորհուրդը, որի մասին առաջին անգամ եմ լսում, 5000 ԱՄՆ դոլար է փոխանցել հիմնադրամին: Թող ՀՀ որևէ համայնքի ավագանին 1 դրամ փոխանցի կարիք ունեցող այլ երկրին: Սա ի՞նչ մեծամտություն է, որտեղի՞ց այս քամահրանքը մարդկանց ու համայնքների հանդեպ, որոնց համար մենք նույնչափ փոքր ենք, ոնց որ նրանք՝ մեզ համար: Գնահատում եմ նաև մեր հայրենակիցների ջանքը, որ այս օրերին եվրոպական տարբեր երկրների փողոցներում բողոքի ցույցեր են անում, որ մենք այդ քաղաքաներում լսելի լինենք: Ու դա՛ էլ եմ ուզում խրախուսել՝ խոսելով այս ամենի մասին:

Քիչ առաջ Ազգային ժողովում ընդունեցինք Ֆրանսիայի պատգամավորներին ու ամեն ինչ ասել ենք: Ասել ենք որ որպես ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ, որպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահող, որպես Եվրոպայի գերտերություն շա՛տ բան է կախված Ֆրանսիայից, բայց նաև շնորհակալություն ենք հայտնել, որ ֆրանսիական քաղաքների բնակիչներ արդեն լսել են մեր ձայնը: Ուրեմն, խնդրում եմ դադարե՛ք մաշել, պարալիզացնել կենդանի էներգիան, ապախրախուսել ու նսեմացնել ձեզ փոքր թվացող մարդկանց ջանքերը: Լուռ արեք ձեր անելիքը ու գոնե այս անգամ ոչինչ մի մեկնաբանեք իմ տարածքում: Ես անելու եմ ինչ հնարավոր է ու շնորհակալ եմ լինելու բոլորին, ով մեզ հետ է այսօր»,- գրել է նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում