Friday, 05 06 2026
Հայաստանը բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկ
Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվեց. Հակակոռուպցիոն կոմիտե
Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել
Երևանում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի ու Ավինյանի հանդիպումը
Արմեն Աշոտյանին, Գագիկ Խաչատրյանին և որդուն ձերբակալել են
«Միասին կարող ենք սաղի մաման․․․»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուն ընտրակաշառք է տվել․ ՀԿԿ
Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները
Հախուռն՝ ինչպես գետը ելման
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին
Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում
Այսօր մեզ փորձում են նախապատրաստել մի պատերազմի, որը անցյալում է
Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ
Սպասվում է կարճատև անձրև
Նոր իրավիճակ Հրվ․ Կովկասում․ ԵՄ-ն և Ադրբեջանը վերակենդանացնում են ռազմավարական գործընկերությունը
Տեղի է ունեցել հեռավար հանդիպում Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Քաղաքացու ազատ կամարտահայտության վրա ազդող ցանկացած գործողություն պետք է հանդիպի արագ արձագանքի․ Արփինե Սարգսյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
08:30
Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել
Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է․ Հայաստանում նշվում է նաև Բնապահպանի օրը
08:10
Նավթի գները նվազել են – 04/06/26
Ռուսաստանը Ադրբեջանին առաջարկում է «պատմական միասնական հայեցակարգ» մշակել․ դա կարող է արվել միայն Հայաստանի պատմա-քաղաքակրթական ինքնության հաշվին
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Թմրամիջոցի նմանվող զանգված՝ «Վանաձոր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտից. նա ձերբակալվել է
Քաջարան-Ագարակ հատվածում ակտիվ շինարարություն է ընթանում
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
ՄԱԿ-ի հարթակում ներկայացվել են Հայաստանի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները
Մաստարայի հանրային սննդի օբյեկտի կասեցումը վերացվել է
ՇՄ նախարարն ու GIZ ներկայացուցիչները քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու համագործակցության հեռանկարները
Շենգավիթի համայնքային ոստիկանները շորթման և մեքենաներից գողության դեպքեր են բացահայտել

Վրաստանի ԱԳՆ-ը ողջունում է ԱՄՆ Սենատի ընդունած բանաձևը

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարարությունը ողջունում է հուլիսի 29-ին ԱՄՆ Սենատի կողմից ընդունված «Վրաստանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության նկատմամբ ընթացիկ խախտումների, Վրաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում հակամարտության խաղաղ ու արդար կարգավորման վերաբերյալ Սենատի դիրքորոշման» մասին բանաձևը։

Վրաստանի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ նշված է, որ Սենատի ընդունած բանաձևն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանը և Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներ է որակում Աբխազիան և Հարավային Օսիան։ Բանաձևում Ռուսաստանին կոչ է արվում օկուպացիոն զորքերը դուրս բերել այդ տարածքներից։ Հիշյալ բանաձևի հեղինակները սենատորներ Ջեյն Շահինն ու Լինդսի Գրեմն են։

Վրաստանի ԱԳՆ-ը նշել է. «ԱՄՆ Սենատի ընդունած բանաձևը կարևոր քայլ է ԱՄՆ-ի և Վրաստանի ռազմավարական ու գործընկերային հարաբերություններում։ Վրաստանին առնչվող բանաձևի միաձայն ընդունմամբ Սենատը պաշտոնապես հայտնեց իր հստակ և միացյալ դիրքորոշումը Վրաստանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության նկատմամբ և Ռուսաստանին անվանեց օկուպանտ։

ԱՄՆ Սենատի կողմից այդ բանաձևի ընդունումը հաստատում է, որ Վրաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և սահմանների անխախտությանն աջակցելը, ինչպես նաև Աբխազիան ու Հարավային Օսիան Ռուսաստանի կողմից օկուպացված ճանաչելը ԱՄՆ-ի քաղաքականության մի մասն են»։

Հիշեցնենք, որ ամերիկյան օրենսդիրների կողմից 5-էջանոց այդ փաստաթղթի ընդունման կապակցությամբ ԱՄՆ-ում Վրաստանի դեսպան Թեմուր Յակոբաշվիլին հայտարարել է, որ ԱՄՆ Սենատի կողմից ընդունված այդ փաստաթուղթը և դրանից առաջ Սպիտակ տան արած հայտարարությունը հաստատում են այն, որ Վրաստանի տարածքային ամբողջականության հարցը սկզբունքային է ԱՄՆ համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում