Կորոնավիրուսային վարակի դեմ առաջին ռուսական պատվաստանյութից զգալի կողմնակի բարդություններ չեն եղել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով «Ռոսպոտրեբնադզոր»-ի համաճարակաբանության կենտրոնական հետազոտական ինստիտուտի հետազոտությունների գծով փոխտնօրեն Ալեքսանդր Գորելովին:
Ըստ նրա նկատվել է միայն տեղային ռեակցիա:
Գորելովը նշել է, որ եթե պատվաստված կամավորների մոտ հայտնաբերվեն հիվանդություններ կամ լուրջ կողմնակի բարդություններ, հետաքննություն կիրականացվի, քանի որ բոլոր դեղերը գրանցվում են խիստ հաստատված միջազգային արձանագրությանը համապատասխան:
Ռուսաստանն աշխարհում առաջին երկիրն է, որը COVID-19-ի դեմ պատվաստանյութ է գրանցել: Դեղամիջոցը պատրաստվել է Գամալեայի անվան ՀՄԱՀԿ-ում`Ռուսաստանի ուղղակի ներդրումների ֆոնդի հետ միասին և ստացել է «Սպուտնիկ V» անվանումը:









































