Անցած օրվա ընթացքում Ռուսաստանում COVID-19-ից 244 մարդ է մահացել: Այս մասին հայտնում են վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբից:
Այս ցուցանիշը ռեկորդային է համավարակի սկզբից ի վեր: Նախորդ ռեկորդը գրանցվել էր մայիսի 29-ին, երբ կորոնավիրուսից մահացել էր 232 մարդ:
Ռուսաստանում մահացության վիճակագրության մեկնարկից ի վեր ընդամենը 6 անգամ է օրական ավելի քան 200 մարդու մահ գրանցվել:










































