Թուրքիան պետք է հրաժարվի սադրանքներից Արևելյան Միջերկրածովում, Գերմանիան տարածաշրջանում ստեղծված իրավիճակում լիովին համերաշխ է ԵՄ-ի իր գործընկերների՝ Կիպրոսի և Հունաստանի հետ: Այս մասին լրագրողներին ասել է Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Հեյկո Մաասը՝ Նիկոսիա մեկնելուց առաջ: Այնտեղից նա հոկտեմբերի 13-ին կմեկնի Աթենք:
«Կիպրոսը և Հունաստանը մեր գործընկերներն են ԵՄ-ում: Այդ կապակցությամբ ես մեկնում եմ Նիկոսիա և Աթենք՝ իմ գործընկերներին հավաստիացնելու մեր լիակատար համերաշխությունը»,- ասել է գերմանացի նախարարը: Նա տարածաշրջանի «բոլոր կողմերին» կոչ է արել «ողջամիտ բարիդրացիական հարաբերություններ» կառուցել:
«Այդ կապակցությամբ մենք Թուրքիային կոչ ենք անում չփակել Հունաստանի հետ այժմ բացված երկխոսության պատուհանը: Անկարան պետք է դադարեցնի լարվածության լիցքաթափման և սադրանքների հերթափոխը»,- ասել է Մաասը:








































