Հոկտեմբերի 10-ին Բիշքեկում արտակարգ դրություն կմտցվի, հաղորդում է Interfax-ը՝ հղում անելով Ղրղզստանի ՆԳ նախարարությանը:
Ինչպես հայտնել է գերատեսչության ներկայացուցիչը, հանրապետության մայրաքաղաքում կհայտարարվի արտակարգ դրություն «հասարակական-քաղաքական իրավիճակը հնարավորինս արագ կայունացնելու և հասարակական կարգը հաստատելու համար»:
ՆԳՆ-ն հավելել է, որ քաղաքի հրամանատար Ալմազբեկ Օրոզալիևը դեռ չի որոշել պարետային ժամ սահմանելու և քաղաք մուտք գործելու սահմանափակումների հարցը: