ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության փոխնախագահի թեկնածու Կամալա Հարիսը գործող նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է 2016-ի նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին ԱՄՆ հետախուզական տեղեկատվությունն անտեսելու մեջ:
Նման հայտարարությամբ նա հանդես է եկել ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի հետ բանավեճի ժամանակ, որը հեռարձակվել է CBS հեռուստաալիքով:
«Նախագահ Թրամփը Վլադիմիր Պուտինի խոսքին ավելի է վստահում, քան ամերիկյան հետախուզությանը», – հայտարարել է Հարիսը:
ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը երկու տարի ուսումնասիրել է 2016-ին ԱՄՆ նախագահական ընտրություններին «Ռուսաստանի միջամտության» մեղադրանքները և «Դոնալդ Թրամփի ՝ Ռուսաստանի հետ համագործակցելու» մեղադրանքները: Մյուլլերը հաստատեց «միջամտության» մեղադրանքները, որոնք Կրեմլը հերքում է, սակայն չգտավ որևէ ապացույց «հանցագործ համաձայնության» մասին, որը հերքվեց ինչպես Մոսկվայում, այնպես էլ Վաշինգտոնում:










































