ՊԲ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօր ասուլիսի ժամանակ անդրադառնալով հարցին, թե ադրբեջանական կողմը գերիների մասին լուսանկար է տարածել, արդյո՞ք դա իրականություն է, նշեց, որ տվյալ լուսանկարը կեղծիք է:
«Ո՛չ կարող եմ հերքել, ո՛չ հաստատել: Իրականում թեժ մարտեր, ռազմաճակատի բնագծի փոփոխություն, ոչինչ չենք կարող հերքել, չնայած` կոնկրետ այդ նկարը բավականին լավ քողարկված կեղծիք էր»,- ասաց Հովհաննիսյանը:









































