Նախօրեին ՄԻԵԴ-ը բավարարել է ՀՀ կառավարության պահանջը և միջանկյալ միջոց կիրառել Թուրքիայի նկատմամբ։ Ըստ այդ որոշման՝ դատարանը կոչ է անում ուղղակի կամ անուղղակի ներգրավված բոլոր երկրներին, այդ թվում Թուրքիային, զերծ մնալ քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները խախտելուց։
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը, անդրադառնալով միջանկյալ որոշմանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ սա շատ լավ իրավաքաղաքական հենք է մեր հետագա գործընթացները շարունակելու համար։







































