Լոս Անջելեսի քաղաքային իշխանության անդամներն Արցախի դրոշով պաշտպանիչ դիմակներ են կրել` ի աջակցություն Արցախի` Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում լուսանկար և գրառում է հրապարակել կոնգրեսական Ադամ Շիֆը:
«Լոս Անջելեսը Հայաստանի և Արցախի ժողովրդի կողքին է»,- գրել է կոնգրեսականը:
Հոկտեմբերի 5-ին Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետին «Թվիթեր»-ի իր էջում գրել է. «Լոս Անջելեսը հպարտ է՝ հայկական ամենամեծ սփյուռքի տունը լինելու համար: Մենք կանգնած ենք Հայաստանի ժողովրդի կողքին: Ես կոչ եմ անում Վաշինգտոնի մեր ղեկավարներին՝ իրականացնել կայուն և խիստ դիվանագիտություն, որն անհրաժեշտ է Արցախում խաղաղություն հաստատելու համար»: Նա նաև շեշտել է, որ Թուրքիան պետք է դուրս գա գործողություններից:









































