Բելառուսում Լիտվայի դեսպանը հետ է կանչվում խորհրդակցությունների համար, Twitter-ի իր էջում հաղորդել է Լիտվայի ԱԳՆ ղեկավար Լինաս Լինկյավիչուսը:
Արտաքին գործերի նախարարը հավելել է, որ Լիտվան «համարժեք պատասխան» կտա, եթե Բելառուսը շարունակի իր տարածքում լիտվական դիվանագիտական անձնակազմի զգալի կրճատում պահանջել:
Հոկտեմբերի 2-ին Բելառուսի իշխանությունները հայտարարեցին Լիտվայից և Լեհաստանից դեսպաններին հետ կանչելու իրենց որոշման մասին: Բացի այդ, բելառուսական կողմը Լեհաստանին և Լիտվային առաջարկել է կրճատել իրենց դիվանագիտական ներկայությունը հանրապետությունում:
Մինչ այդ Եվրամիությունը պատժամիջոցներ էր սահմանել բելառուս պաշտոնյաների դեմ, որոնք, ըստ Բրյուսելի, պատասխանատու են ընտրությունները կեղծելու և մարդու իրավունքների խախտումների համար:








































