ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Սյունիքի մարզում հանդիպում է Ծղուկ համայնքի բնակիչների հետ։ Նրան հանդիպելու էր եկել նաև 93-ամյա տարեց կինը, ով ցանկանում էր ձեռքով բարևել Նիկոլ Փաշինյանին։ Վարչապետն ախտահանեց կնոջ ձեռքերը՝ նշելով՝ չվարակվեք։ Տատիկին ուղեկցող տղամարդն էլ կատակեց. «Չի վարակվի, մահն արդեն իրա վրա անցել է»։








































