Համաշխարհային բանկը կասեցրել է Doing Business վարկանիշի հրապարակումը, որն ամեն տարի գնահատում է աշխարհի տարբեր երկրներում բիզնես վարելու պայմանները։Այս մասին հաղորդագրությունը զետեղված է Համաշխարհային բանկի պաշտոնական կայքում։
Ինչպես նշվում է, բանկի նման որոշումը կապված է Doing Business – 2018 և Doing Business – 2020 զեկույցներում թույլ տրված խախտումների հետ:
Բանկից տեղեկացրել են, որ կվերանայեն փոփոխությունները և կշտկեն նախորդ տարիների հրապարակումները:









































