Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում ծեծի ենթարկված 6-ամյա երեխան այդպես էլ գիտակցության չգալով մահացել է: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարինա Կարապետյանի և իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանի հետ:
Տղան Երևան էր տեղափոխվել կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներով՝ տանը դաժան ծեծի ենթարկվելուց հետո: Ուներ համակցված վնասվածքներ, գլխուղեղի, երիկամների վնասվածքներ, մարմնի վերջույթների սալջարդեր։ Առաջին իսկ օրից անգիտակից էր, միացված արհեստական շնչառության սարք»։ Մինչ հերթական անմարդկային բռնության դեպքը բուռն քննարկումների առիթ է դարձել, իրավապահների և համայնքի ղեկավարի պնդումները միանգամայն տարբեր են։ Ըստ Համայնքի ղեկավար Վիրաբյանի՝ հավանական է, որ հորաքույրն է ծեծի ենթարկել երեխաներին։ Ծնողները փորձել են աղջկան պատժից ազատել։








































