Քիչ առաջ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, սկսվել է ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի և նրա եղբորորդու՝ ՊԵԿ ներքին անվտանգության վարչության նախկին ղեկավար Կարեն Խաչատրյանի գործով առաջին նիստը։
Դատական նիստին չի մասնակցում Գագիկ Խաչատրյանը, ով գրավոր դիմում է ներկայացրել՝ տեղեկացնելով, որ ցանկանում է մասնակցել նիստին, բայց իր առողջական վիճակը թույլ չի տալիս ներկա գտնվել, ուստի չի առարկում, որ այն տեղի ունենա իր բացակայության պայմաններում՝ փաստաբանի մասնակցությամբ։