Վրաստանում կորոնավիրուսով վարակվելու 7 նոր դեպք է գրանցվել, ընդհանուր առմամբ վարակվածների թիվը հասել է 1436-ի: Տեղեկատվությունն այս մասին հրապարակված է պաշտոնական stopcov.ge կայքում:
Առողջացածների թիվը կազմում է 1150 մարդ: Մեկուսացման մեջ է մնում 6018 մարդ, բժիշկների հսկողության տակ է՝ 249-ը: Երկրում կորոնավիրուսից մահացել է 19 մարդ: