Wednesday, 24 06 2026
11:30
Թրամփը դժգոհել է, որ բենզինի գինը չի նվազում
ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ԵՄ անդամ երկրների դեսպանների հետ
11:10
Օմանը Հորմուզի նեղուցում բացել է ժամանակավոր միջանցք՝ առանց տուրքերի գանձման
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
10:50
Ռուբիոն մեկնարկել է իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ ժամանելով ԱՄԷ
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
Սպասվում են տեղումներ
Ղալիբաֆը ժամանել է Բաքու
Կիևը Պուտինի հետ այլևս կարող է խոսել վերջնագրի լեզվով. չսթափվեն՝ բալիստիկ հրթիռներով հարված կստանան
09:50
Տատանումներ՝ ասիական ֆոնդային շուկաներում
09:40
30-ից 100 տարվա բանտարկություն՝ ներգաղթային կենտրոնի վրա հարձակման համար
Ռուսական քրեաօլիգարխիկ ուժերը անցել են ԱԺ պայմանավորվածության արդյունքում. Կրեմլը ստացել է ուզածը
09:20
Նավթի գները շարունակում են նվազել
09:10
ԱՄՆ Սենատը ևս քվեարկել է Իրանում պատերազմի դադարեցման օգտին
ՄԻԵԴ-ի վճիռը զայրացրել է Բաքվին․ Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչը կանչվել է Ադրբեջանի ԱԳՆ
Հուլիսի 1-ից չվճարված հարկային պարտավորությունների դեպքում նախ կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման և արգելանքի միջոցներ. ՊԵԿ
ՇՄ նախարարը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային համաժողովին
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է ձորակը, արգելափակվել
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
Սթարմերի հրաժարականը Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը չի փոխի
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ոստիկանները ձերբակալել են հետախուզվողի․ նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մարտական ատրճանակ ու գաղտնի փականով դանակ
Արտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել
Արսեն Թորոսյանը ներկայացրել է ԱՍՀ ոլորտի առաջնահերթությունները և նախարարության հնարավոր վերանվանումը
2026-ի առաջին կիսամյակում ՆԳՆ Զանգերի կենտրոնը ավելի քան 33 հազար զանգ է ստացել
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքը՝ ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ

Սերժ Սարգսյանի վզից կախված է պիտակ ու վրան գրված է՝ ազգի դավաճան. հետդարձի ճանապարհ չկա

«Սերժ Սարգսյանն այն խորամանկ աղվեսներից է, որ շատ լավ գիտակցում է  իր արածները, գիտի Հայաստանի ժողովրդի վերաբերմունքն իր նկատմամբ ինչպիսին է, գիտի, որ հետդարձի ճանապարհ չկա, բայց ասուլիս էր  հրավիրել  ինքնապաշտպանական նպատակներով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀԱԿ անդամ Վարդան Մալխասյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի վերջին ասուլիսին։

Մալխասյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանը նորից ասպարեզ է եկել ոչ թե իշխանություն վերցնելու նպատակով, այլ իր ու Քոչարյանի «բանդիտական ռեժիմի մնացորդները», որոնց ընդունված է անվանել հինգերորդ շարասյուն, Սերժ Սարգսյանին տեղեկություններ են փոխանցել, որ օղակը  սեղմվում է իր շուրջը, և նա անհանգստացած ինքնապաշտպանական քայլեր է ձեռնարկում: «Եվ, այո, այդ օղակը պետք է այնքան սեղմվի, Սերժին պետք է դատեն ոչ թե մի քանի լիտր դիզվառելիքի գործով, այլ ավելի ծանր մեղադրանքներ պետք է նրան առաջադրեն»,- ասաց Մալխասյանը՝ ավելացնելով, որ այդ մեղադրանքները կարող են առաջադրվել ինչպես ապրիլյան դեպքերը քննող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցի շրջանակներում, այնպես էլ այլ գործերով:

«Եթե Նիկոլ Փաշինյանի կառավարությանը չհաջողվի Սերժ Սարգսյանին դատել դավաճանության հոդվածով, ապա Նիկոլից հետո եկողները դա անելու են։ Ե՛վ Սերժ Սարգսյանը, և՛ Ռոբերտ Քոչարյանը պետք է դատվեն դավաճանության  հոդվածով։ Փաստերը ծովի նման կան։ Թող չասեն՝ ապացույց չկա։ Միայն եթե հանվի ու պարզվի, թե Սերժ Սարգսյանը արտերկրում, կազինոներում քանի միլիարդ դոլար փող է մսխել, դա բավարար է նրան դատելու համար։ Բա այդ փողերը նրանց որտեղի՞ց։ Իսկ այդ փողերը պետության փողերն էին։ Այդ ռեժիմի ներկայացուցիչները՝ Սերժը, մուկը, Համահայկական հիմնադրամի նախկին նախագահ Արա Վարդանյանը, ուրիշները, նրանք համաշխարհային մակարդակի ղումարբազներ էին։ Միայն ցանկություն լինի՝ հատուկ ծառայությունները կարող են մի քանի րոպեում պարզել, թե նրանք պետության փողերն ինչպես են մսխել կազինոներում։ Սերժ Սարգսյանը  դավաճանություն է արել նաև ապրիլյան դեպքերի ժամանակ։ Փաստը մնում է փաստ, որ  օգնություն չի գնացել դիրքերում մեր զինվորներին։ Բա դա դավաճանություն չի՞»,- ընդգծեց Մալխասյանը՝ կրկնելով, որ եթե այս իշխանության ժամանակ այդ ամենը չբացահայտվի, ու նրանք պատասխանատվության չենթարկվեն, դա կլինի հաջորդ իշխանության ժամանակ։

«Նիկոլը չստեղծեց  իրավական, ազգային անվտանգության այնպիսի ուժեղ, խորքային համակարգ, որ այդ սրիկաների սաղ արածները հանեինք ջրի երես։ Բայց ես վստահ եմ, որ մի օր օղակը նրանց շուրջն ավելի է սեղմվելու, ու ամեն ինչ դուրս  է գալու ջրի երես։ Իրենք էլ, զգալով այդ վտանգը, նախահարձակ են լինում, ասուլիս են տալիս, ուրիշները իրենց քաղբանտարկյալ են հայտարարում։ Սերժը հայտարարում էր, որ կխոսի միայն արտակարգ դրությունից հետո, բայց նա իր խոսքը չպահեց, որովհետև հինգերորդ շարասյան ներկայացուցիչները նրան հասցրին, որ եթե սպասի արտակարգ դրության ավարտին, ապա քննիչ հանձնաժողովի զեկույցի հրապարակումից հետո իր վզից կկախեն դավաճանի պիտակը։ Դրա համար էլ նախ՝ իր փեսան, հետո՝ ինքը, հետո՝ փեսայի փալաս-փուլուսները անցան նախահարձակման։ Սա է ամբողջ եղելությունը և կատարվողի իմաստը»,- եզրափակեց Վարդան Մալխասյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում