Tuesday, 23 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

Ռուստամ Բադասյանի հայտարարությունն անընդունելի է և անպատեհ․ Արման Բաբաջանյան

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է, թե ինքը պատասխանատու չէ անցած տարիներին, տասնամյակներին Հայաստանում տեղի ունեցած արատավոր երևույթների համար։ «Ես, բնականաբար, չեմ պատրաստվում երեք տասնամյակ կուտակված հարցերի պատասխանատվությունը անձամբ կրել»,- ասել է Ռուստամ Բադասյանը՝ ի պատասխան օգտատերերից մեկի այն հարցի, թե ինչու իշխանությունը հրաժարվեց արդարադատական համակարգը դասական վեթինգի ենթարկելու գործընթացից, միևնույն ժամանակ՝ հանրության համար վեթինգը փոխարինող գործառույթներն այդպես էլ մշուշոտ մնացին: Օգտատերը նաև նկատել է, որ նախկինում տարբեր կոռուպցիոն սխեմաներում մասնակցություն ունեցած դատավորները շարունակում են պաշտոնավարել ու կայացնել կասկածելի վճիռներ։

Եվ ահա, այս հարցերին ի պատասխան, արդարադատության նախարարը հայտարարում է, թե ինքը պատասխանատու չէ անցած երեսուն տարիների համար։ Նրա այս հայտարարությունը ամենամեղմ ձևակերպմամբ կարելի է որակել որպես անպատեհ, ինչը վկայում է, որ Ռուստամ Բադասյանն ամբողջությամբ չի գիտակցում այն դերն ու պատասխանատվությունը, որը բխում է իր պաշտոնից։ Իսկ Բադասյանը հեղափոխական իշխանության արդարադատության նախարարն է, ինչը ենթադրում է, որ նա արդարադատության ոլորտում պետք է իրականացնի այն ակնկալիքներն ու սպասելիքները, որոնք քաղաքացիներին դրդել են 2018 թվականին հեղափոխություն իրականացնել։ Իսկ այդ ակնկալիքներն առաջին հերթին ու առավելապես վերաբերում էին ու ե՛ն հենց արդարադատության համակարգին, արդարության վերականգնմանը ու արդարության հաստատմանը, որին փաստորեն գործող իշխանությունը՝ ի դեմս Ռուստամ Բադասյանի, փորձում է հասնել նաև նախկինում կոռուպցիայի ու հանցավորության մեջ թաթախված դատավորների միջոցով։ Դա, իհարկե, ուղղակիորեն չի ասվում, սակայն հենց այդ մոտեցումն է բխում «պատասխանատու չեմ երեսուն տարվա համար» բադասյանական հայեցակարգից։

Ու հենց այդ մոտեցումն ու հայեցակարգն է հնարավոր դարձրել, որ Բադասյանի անմիջական դերակատարմամբ կառավարությունը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է առաջադրում Սերժ Սարգսյանի իշխանության ամենակոռումպացված ու արատավորված դատավորներից մեկի որդուն, հենց դա է հնարավոր դարձրել իրողությունը, որ Դատավորների ընդհանուր ժողովը կրկին ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրում նույն Սերժ Սարգսյանի կողմից Վճռաբեկ դատարանի նախագահ նշանակված ու ավելի քան տասը տարի այդ պաշտոնում պաշտոնավարած, որպես դրա հետևանք դատական համակարգի խայտառակ վիճակի համար անձնական պատասխանատվություն կրող Երվանդ Խունդկարյանին։

Դա հանցավոր ու անըդնունելի է դառնում, որովհետև դատական համակարգում ևս, ինչպես Ռուստամ Բադասյանը, մտածում են, որ «պատասխանատու չեն անցած երեսուն տարիների համար»։ Այս մոտեցումը, սակայն, որն իրականում փիլիսոփայական ու գաղափարաբանական մոտեցում է, իր բնույթով ուղղված է հեղափոխության, հեղափոխության արժեքների ու հռչակումների դեմ։ Քանի որ երկու տարի առաջ հայ հասարակությունը հեղափոխություն է արել առաջին հերթին ու նաև այն բանի համար, որ բոլոր նրանք, ովքեր պատասխանատու են եղել անցած երեսուն տարիների համար, պատասխանատվության ենթարկվեն օրենքի տառին ու ոգուն համաձայն։ Եվ դա հայ հասարակությունը պետք է ու կարող է պահանջել այն գերատեսչություններից ու դրանց ղեկավարներից, որոնց նշանակել է հեղափոխական իշխանությունը։

Մինչդեռ այդ պաշտոնյաները նման հայտարարություններով իրենց դուրս են դնում այդ հարթությունից, այն հարթությունից, որում քաղաքացին կարող է հանդես գալ որպես հեղափոխության իրավատեր ու պահանջատեր։ Իսկ այդ պահանջները վերաբերում են ինչպես անցած երեսուն տարիներին թույլ տրված անարդարությունների, ապօրինությունների բացահայտմանը, այնպես էլ այնպիսի պայմանների ստեղծմանը, որ չգործվեն նոր անարդարություններ ու նոր ապօրինություններ։

Բայց Ռուստամ Բադասյանի և այլ պաշտոնյաների կողմից հնչող նմանօրինակ հայտարարությունները ավելի են խորացնում անարդարությունների պատճառով հասարակության ու պետության միջև ստեղծված անդունդը, այն լցնում են նոր անարդարություններ գործելու պատրաստ անուններով, ինչպիսին էր, օրինակ, Վահրամ Ավետիսյանը, և ինչպիսին է, օրինակ, Երվանդ Խունդկարյանը։

https://www.facebook.com/babajanyana/photos/a.2323937550970292/3566864280010940/

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում